Գ. Ծառուկյանն ինչպես միշտ ընդառաջեց գյուղացիներին. խաղողը կմթերվի ամենաբարձր գնով
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չնայած այն հանգամանքին, որ խաղողի մթերման աշխատանքները, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում մեկնարկել են սեպտեմբերի 15-ից, խաղողագործներն ունեին խնդիրներ, առանց որոնց լուծման, նրանց հետագա գործունեությունը կարող էր կասկածի տակ դրվել: Բանն այն է, որ այս տարի, բնակլիմայական պայմաններն այդքան էլ բարվոք չեն եղել և խաղողագործների բերքի մի մասն ուղղակի փչացել է: Հաշվի առնելով այս հանգամանքը, նրանք իրենց խնդրի լուծումը կապում էին միայն ու միայն Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ այսքան տարիների ընթացքում հենց Ծառուկյանի աջակցության և օգնության շնորհիվ է, որ դեռ շարունակում են խաղողագործությամբ զբաղվել: Խնդրի միակ և տրամաբանական լուծումը, մթերվող խաղողի համար նախատեսված գնի բարձրացումն էր, ինչի ակնկալիքով էլ Արարատաի և Արմավիրի խաղողապահները, բարի ավանդույթի համաձայն եկել էին հանդիպելու Ծառուկյանին: Ինչպես և ակնկալվում էր, Ծառուկյանն ամբողջությամբ լուծում տվեց գյուղացիների խնդրին և հայտարարեց, որ նրանց խնդրանքը չի մերժի և խաղողը կմթերի ամենաբարձր՝ 150 դրամով: Հավելենք սակայն, որ արտադրանքի արտահանման գները շուկայում փոփոխության չեն ենթարկվել, այսինքն ստացվում է, որ Ծառուկյանն իր միջոցների հաշվին է գյուղացիներին աջակցել, այլ ոչ թե շահույթի: Ինչևէ հանդիպումն ինչպես միշտ ավարտվեց ծափողջյուններով և երախտիքի խոսքերով, իսկ գյուղացիներն հերթական անգամ համոզվեցին, որ Ծառուկյանը երբեք իրենց մենակ չի թողնի և պատրաստ է ցանկացած հարցով նրանց աջակցել: