Խաղողագործների վիճակը այս տարի հատկապես բարդ է լինելու
Արտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խաղողագործների՝ մեկը մյուսին հաջորդող բողոքի ակցիաները պատահական չեն, քանի որ այս տարի խաղողագործների վիճակը հատկապես բարդ է լինելու: Նախ այս տարի խաղողի բերքը բավական քիչ է եղել, ինչը արդեն իսկ լուրջ խնդիր է վարկերի տակ կքած ու վարկերով խաղող աճեցրած գյուղացու համար:
Երկրորդ, սրան գումարվում է նաև այն, որ այս տարի շատ է եղել կարկուտը, ինչը էապես ազդել է նաև բերքի որակի վրա: Այսինքն մի կողմից բերքը քիչ է, իսկ մյուս կողմից՝ վատ որակի: Հասկանալի է, որ սրա պատճառով մոտ ապագայում՝ խաղողի մթերման ժամանակ, խաղողագործ գյուղացիները լուրջ խնդրի առաջ են կագնելու, ինչի նախանշանները օրեցօր ահագնացղո բողոքի ակցիաներն են:
Կարծում եմ այսօր գյուղացին բողոքելու պատճառ ունի, քանի որ նրա միակ ապրուստի միջոցը իր բերքն է, իսկ եթե այն քիչ է լինում, կամ վատ որակի, դա արդեն գյուղացուն կանգնեցնելու է լուրջ սոեցիալակն խնդրի առաջ: Ցավոք խաղողի մթերման ժամանակ այդ խնդիրը իր ողջ սրությամբ կագնելու է խաղողագործների առաջ: