Ռոմանոս Պետրոսյանն անձնական խնդիրները լուծում է մարզի բյուջեի հաշվին
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նայում եմ Կոտայքի մարզպետի այս օրվա ասուլիսը ու գլուխս կպնում է...Էս մարդը գիտի թե լրագրողներին եթե խաբեց, մարզի բնակիչներին էլ կխաբի:Ո՞վ չգիտի, որ վերջինս պատրաստվում էր զարկ տալ առանձնատան շինարարությանը, բայց լրատվամիջոցներով այնքան շահարկվեց որ ստիպված է արդեն այսօր բավարարվել միայն այգու կարգավիճակով:
Մնում է գտնվի մեկը, որ այս մանկամիտ մարզպետին հուշի թե այդ դեպքում ո՞նց է բացատրելու դեպի առանձնատուն տանող ճանապարհի ընդամենը մի քանի օրվա ընթացքում կատարված ասֆալտապատումը:Թե՞ ինչպես փորձում էր համոզել մեզ վերջինս, այնքան զբաղված է, որ անգամ չի հասցրել նկատել թե ո՞վ և ու՞մ հրահանգով «գողեգող» կատարեց ասֆալտապատումը:
Իսկ պատասխանը մեկն է, մարզպետը շահարկելով իր լիազորությունները փորձ է կատարում լուծել իր անձնական խնդիրները՝ կոտայքի մարզի բյուջեի հաշվին...