ԲՀԿ ավագանու թեկնածուները բացահայտեցին Ոստիկանության՝ շոուների նկատմամբ ունեցած մեծ սերը
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոր Հայաստանում Ոստիկանությունը ցավոք շարունակում է գործել հին մեթոդներով, առաջնորդվելով ոչ միայն մարդկանց նկատմամբ անտեղի բռնություն կիրառելու, այլ նաև շոուներ սարքելու մեթոդներով:
Ոստիկանության աշխատակիցները, յուրովի հասկանալով Նիկոլ Փաշինյանի՝ ապօրինի և զինված թիկնազորերին վնասազերծելու հրահանգը, որոշել են աջուձախ, առանց ստուգելու, բոլորին «փռել ասֆալտին»: Հենց այս գործելաոճով առաջնորդվելով՝ նրանք երկու առաջ ասֆալտին են պառկեցրել ԲՀԿ ավագանու ցուցակի 7-րդ համարը ներկայացնող Մարկոս Հարությունյանին:
Պատճառը անհասկանալի է, քանի որ նա չունի թեիկնազոր և իր թիմակիցների հետ պարզապես տեղափոխվել է Շենգավիթից Աջափնյակ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են, պառկեցրել ասֆալտին, առանց որևէ բացատրություն տալու մի քանի րոպե պահել ասֆալտի վրա, նկարահանել ողջ այդ պրոցեսը և ապա հեռացել:
Սա ի՞նչ է եթե ոչ շոու, նկարահանում՝ վերադասին ցույց տալու և գործի իմտացիա անելու համար:
ԲՀԿ ավագանու թեկնածուներն այսօրվա ասուլիսում ներկայացրեցին այս միջադեպի ողջ մանրամասները՝ ցույց տալով, որ Ոստիկանությունը, փաստորեն, իր հիմնական գործառույթները թողած, ընկել է շոուների հետևից և «ասֆակլտին փռելու» օպերացիայի անվան տակ անմեղ մարդկանց նկատմամբ բռնություն է կիրառում, անհարգալից պահվածք դրսևորում, այս ամենը նկարահանում՝ հետագայում մարտական թրիլլերներ հիշեցնող տեսահոլովակներ սարքելու համար:
Ընդ որում զավեշտը նրանում է, որ ապօրինի թիկնազորերի դեմ «պայքարում» նրանք բռնում են մարդկանց, ովքեր թիկնազոր անգամ չունեն: Իսկ երկրորդ ավելի մեծ զավեշտը այն է, որ Ոստիկանությունը ինքն է տրամադրում թիկնազորային ծառայություն , այսինքն տրամադրում է թիկնազոր, իսկ հետո պայքարում նույն այդ թիկնազորերի դեմ:
Սա իսկապես զավեշտ է , այն դեպքում, երբ առջևում ընտրություններ են և ավելի կարևոր գործեր կան անելու, օրինակ մշտապես ԲՀԿ-ի կողմից կաշառք տալու կեղծ ահազանգը տարածողներին և ԲՀԿ-ին զրպարտողներին պատասխանատվության ենթարկելը, որոնք առանց որևէ ապացույցի ամեն օր նույն ստերն են ուղղորդված տարածում՝ արատավորելով քաղաքական թիմի համբավը: Զրպարտությունը նույնքան քրեորեն պատժելի արարք է, որքան ընտրակաշառք բաժանելը, որի դեմ ակտիվորեն պայքարում է հենց ԲՀԿ-ն:
Այսօր ԲՀԿ ավագանու թեկնածուները հենց այս փաստերը ներկայացրեցին, և ըստ էության բացահայտեցին Ոստիկանության՝ շոուների նկատմամաբ ունեցած մեծ սերը: Հուսով ենք հետայսու Ոստիկանությունը ինչ-որ մեկին «ասֆալտին փռելուց» առաջ ավելի շրջահայաց կգտնվի, այլապես այս ամենը սկսում է վտանգավոր դառնալ շարքայինն քաղաքացու համար: