Ոստիկանությունը, հանդիսանալով ամենամեծ թիկնազորային ծառույություն մատուցող սուբյեկտ, հիմա ընկել ինչ-որ թիկնազոր է փորձում ասֆալտին փռել
Այսօր ԲՀԿ ավագանու անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու ոստիկանական անհամաչափ գործողւթյունների և Պետրոս Ղազարյանի կողմից նրանց ուղղված քննադատական խոսքերի արձագանքի մասին: Փաստորեն ստացվում է, որ ոստիկանությունը հանդիսանալով ամենամեծ թիկնազորային ծառույություն մատուցող սուբյեկտ, հիմա ընկել ինչ-որ թիկնազոր է փորձում ասֆալտին փռել: Լավ հասկացանք, հրահանգ եղել է, բայց դա պետք է իրականացվի օրենքի շրջանակներում և ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե անտեղին ու ոչ իրավաչափ: Աչքկապոցի են խաղում կարծես թե, իմիտացիա ստեղծելով, թե իբր գործ են անում, բայց ինչ է նշանակում նույն համարանիշներով շրջող ավտոմեքենաները կանգնացնել, պառկացնել ասֆալտին, դա նկարահանել, տարաել, հետո էլ ասել, թե դա թյուրիմացություն է, այդ անձիք ոչ մի անօրինական գործողություն կամ անօրինական իր չեն ունեցել իրենց մոտ: Սա՞ է պրոֆեսիոնալիզմը պարոն ոստիկանապետ, հետո էլ հոխորտում եք Պետորս Ղազարյանի ասածների վրա, թե իբր դուք դիլետանտ չեք: մարդկանց անտեղի խայտառակ եք անում, անիմաստ տեղը պառկացնում եք, մի հատ էլ ներողություն չեք խնդրում: Այո դուք ձեր պարտականությունների մեջ թերացել եք, կոպտորեն խախտել եք մարդու իրավունքները և պարտավոր եք դրա համար պատասխանատվություն կրել: Եթե այսպես շարունակեք ու Ձեզ արտոնյալ համարեք, հավատացեք համաժողովրդական շարժման գաղափարախոսության ամենամեծ հակասողներից մեկն էլ հենց ոստիկանական համակարգն է լինելու, իսկ դրանից բխող ուղիղ գործողությունը հանրության կողմից իրականացվելիք, դա ոստիկանապետի հրաժարականն է լինելու: