Պետրոս Ղազարյանը շատ հստակ մատնանշում է, թե իրականում ինչն է համարում ոստիկանության գործողություններում ոչ օրինաչափ
Վերջին շրջանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները մեղմ ասած դժգոհություն են առաջացրել հանրության շրջանում: Մասնավորապես «ասֆալտ» օպերացիայի շրջանակներում գործողությունները առնվազն հակասում են մարդու իրավունքների գերակայության սկզբունքին: Ինչ է ստացվում, եթե երկու ընկեր, նույն համարանիշներով երթևեկում են քաղաքով ուրեմն նրանք պոտենցիալ կերպով կասկածյա՞լ են դառնում: Սա աբսուրդի այնպիսի չափաբաժին է, որ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պետրոս Ղազարյանը շատ հստակ մատնանշում է, թե իրականում ինչն է համարում ոստիկանության գործողություններում ոչ օրինաչափ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Հուսանք ոստիկանությունն այսօրվա ասուլիս ընթացքում հնչած մտքերն ու դժգոհությունները ականջի կողքով չի անցկացնի, այլ խորը վերլուծության կենթարկի, հակառակ դեպքում ոստիկանապետի հրաժարականի մասին խոսակցություններն ավելի մեծ թափով են սկսելու շրջանառվել: