Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

Դատավորներին զանգելու այլընտրանքը ռեֆորմներն են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնված հայտնի ձայնագրությունն այլ հարցերի շարքում քննարկման առիթ դարձրեց նաև դատավորներին զանգել–չզանգելու թեման: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ պետը պատմում, որ դատավորներից մեկը զանգել է իրեն, ինքն էլ ասել է, որ ուսումնասիրի գործի հիմքերը, ինչից հետո դատավորը խոստացել է ուսումնասիրել ու զեկուցել: Թեման քննարկվող է դարձել Փաշինյանի ավելի վաղ արված այն հայտարարությունների կոնտեքստում, որ դատավորներին նա չի զանգելու: Փաստացի, սակայն, դատավորներին զանգերը շարունակվում են, ավելին՝ դատավորները իրենք են զանգում: Ինչո՞ւ է դատավորներին զանգել–չզանգելու թեման այսքան կարևոր ու քննարկվող, ի վերջո ինչո՞ւ է ստացվում այնպես, որ առաջանում է դատավորներին զանգելու խնդիր:

Նախ, եթե հայտարարում ես, որ պատրաստվում ես քաղաքական մեծ փոփոխությունների ու վերակառուցումների, և այդ վերակառուցման մեջ կենսական նշանակություն ես տալիս դատական համակարգին, ապա պետք է հստակեցնես գործիքակազմդ, ժանգից մաքրես, յուղես, նոր խաղի կանոններ սահմանես, գուցե ամբողջովին փոխես: Հնարավոր չէ հին համակարգով հասնել նոր փոփոխությունների: Լինելու են կիքսեր, որոնց ամեն անգամ անդրադառնալն ամեն առանձին դեպքում ավելի շատ քաղաքական դիվիդենտ և ռեսուրս է պահանջելու, քան եթե խնդիրը լուծվեր ի սկզբանե և համակարգային: Հաճախակի դարձած քաղաքական կոշտ հայտարարությունները, դատավորներին սթափվելու կոչերը ևս քաղաքական դիվիդենտներ են, որոնցով գուցե ստացվի առանձին դատավորների ու կիքսերի դեմն առնել, բայց համակարգ փոխել չի ստացվի, ավելին՝ այդ դիվիդենտներն անսպառ չեն:

Հայաստանում, սակայն, հեղափոխությանը չհաջորդեց դատական համակարգի ռեֆորմ: Ինչպես կոռուպցիայի դեպքում, այնպես էլ դատական համակարգի, իշխանության դիրքորոշումը շատ պարզ է՝ նրանք բավարարվում են քաղաքական կոշտ հայտարարություններով: Իր մամուլի ասուլիսներից մեկում Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը, առանց հավել յալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան նախկին կառավարության և ԵՄ–ի համագործակցության արդյունքում տեղի է ունեցել՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով: Նույն միտքը նա վերահաստատեց՝ խոսելով դատական համակարգի մասին: Նոր իշխանությունն ունի այն անկեղծ համոզմունքը, որ միայն քաղաքական հայտարարությունները բավարար են, որպեսզի կոռուպցիան վերանա, դատական համակարգը սկսի աշխատել անաչառ ու անկաշկանդ: Հաշվի չի առնվում մի պարզ փաստ, որ 20 տարուց ավելի գոյատևած ու կարծրացած համակարգերը, այս դեպքում՝ կոռուպցիան և դատական համակարգի կախյալ կարգավիճակը, մի քանի օրում ու բացառապես հայտարարություններով հնարավոր չէ բարեփոխել: Այդ համակարգերը անցել են տարիների փորձություն, իրենց մեջ ցավոք ունեն ընդարձակ սոցիալական բաղադրիչ: Այն փաստը, որ այժմ այդ համակարգերը չեն գործում, չի նշանակում, թե դրանք վերացել են, դրանք ընդամենը վախեցել են: Քաղաքական կոշտ հայտարարություններով հնարավոր է վախեցնել կոռուպցիոներներին, բայց վերացնել կոռուպցիան հիմնահատակ հնարավոր չէ: Ակնհայտ է, որ վերացնել ու վախեցնել բառերը նոր իշխանությունը դիտարկում է որպես հոմանիշներ: Չենք խոսում այն մասին, որ նույնիսկ ամենաարդյունավետ պետությունները, որոնք տասնամյակներ են ծախսել կոռուպցիայի դեմ պայքարում, իրենց չեն կարող թույլ տալ հայտարարել, որ ամբողջովին վերացրել են կոռուպցիան:

Գալով հայտնի ձայնագրությանը և այնտեղ հնչած տարակուսանք առաջացնող մի քանի մտքերի, որոնք վերաբերում էին դատավորներին զանգելուն, չենք կարող չարձանագրել, որ նոր իշխանությունը ինքն է իր համար ծուղակ սարքել ու այժմ ստիպված է նախկինի պես զանգել դատավորներին: Դատավորներին չզանգելու միակ երաշխիքը դատական համակարգի ռեֆորմն էր, որին, ցավոք, հայաստանյան հեղափոխական իշխանությունները չգնացին, ինչպես, օրինակ, դա արվեց Վրաստանում՝ վարդերի հեղափոխությունից ու Սահակաշվիլու նախագահ ընտրվելուց անմիջապես հետո:

Քանի դեռ դատական համակարգը, որպես տարիներ շարունակ կարծրացած արատավոր համակարգի մաս չի բարեփոխվել, չեն սահմանվել նոր խաղի կանոններ, չեն ներգրավվել նոր որակի մասնագետներ, լինելու է անհրաժեշտություն զանգել դատավորներին: Հասկանալի է, որ կարող են լինել հիմնավորումներ, թե եթե դատավորներին չզանգենք, նրանք կվախենան, դիցուք՝ կալանավորման որոշում կայացնել Քոչարյանի համար: Բնականաբար, այնպիսի գործ, ինչպիսին է Մարտի մեկի գործը, չի կարող վերաբացվել ու քննվել առանց ռիսկերի: Բնական է նաև, որ նոր իշխանությունը հանդիսանում է այդ գործերի դատական քննության քաղաքական երաշխավորը: Բայց, երբ նոր իշխանությունը երաշխավորության տակ է վերցնում չբարեփոխված, հին դատական համակարգը, հետո ստիպված է լինելու կոծկել այդ համակարգի վախերը ամեն անգամ, երբ որևէ դատավոր վախենա կամ տարակուսի որոշում կայացնել Քոչարյանի կամ մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի առնչությամբ: Այսպես ստացվում է, որ ի սկզբանե չարված դատական ռեֆորմի հետևանքով, ավելի շատ ջանքեր ու նյարդեր են պահանջվելու ամեն առանձին վերցրած գործի հետ կապված: Այնինչ հարցը կարելի էր, ու, ըստ էության, պետք էր լուծել ի սկզբանե ու համակարգային:

Հայաստանում ոլորտային բարեփոխումները անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն կենսական են մարդկանց կյանքի որակը բարելավելու առումով, այլև արդեն դառնում են ազգային անվտանգության և կայուն պետականության հարց: Հնարավոր չէ հին, փտած համակարգով սկսել նոր Հայաստանի կառուցումը: Այն կարող է և արդեն հանգեցնում է կազուսների, հայտարարությունների և իրականության միջև խզումների և, որ ամենավտանգավորն է՝ միջանցքներ է բացում նոր իշխանության հակառակորդների համար: Նոր իշխանությունները շատ են սիրում խոսել հակահեղափոխության վտանգներից: Այդ վտանգների հիմնարար չեզոքացման բանալին համակարգային ռեֆորմներն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում