Ռուսաստանից կապիտալի արտահոսքն աճել է մոտ երեք անգամ. Ռուսաստանի բանկ
Ռուսաստանից կապիտալի արտահոսքի աճի տեմպերը շարունակում են աճել: Եթե 2018 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում երկրից մասնավոր հատվածը դուրս է հանել 21,5 միլիարդ դոլար (2017 թվականի առաջին յոթ ամիսներին 8,7 միլիարդ դոլարի դիմաց), ապա հունվար-օգոստոս ժամանակահատվածում կապիտալի ծավալն աճել է մինչև 26,5 միլիարդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 9,6 միլիարդ դոլարի փոխարեն: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի բանկը:
Այդկերպ, մասնավոր հատվածի կողմից 2018 թվականի առաջին ութ ամիսներին դուրս բերված կապիտալի ծավալը եղել է 2,76 անգամ ավելի, քան 2017 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում:
Հաղորդվում է, որ ՌԴ կենտրոնական բանկն ավելի վաղ կանխատեսել էր, որ 2018 թվականի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի 19 միլիարդ դոլար, սակայն պատժամիջոցները ստիպել են կարգավորիչին բարձրացնել կանխատեսումը մինչև 30 միլիարդ դոլար: