Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել ցանկացած ժամանակ: Այդ մասին Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք նրան հրավիրում ենք, այնպես որ ցանկացած հարմար ժամանակ նա կարող է այցելել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Փհենյանում հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ ղեկավարի հետ, որի ժամանակ նրան է փոխանցել Պուտինի ուղերձը: