Մարմնամարզիկները 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումում
Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց «Ռուսիկո Սիխարուլիձեի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի թիմը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ հավաքականը այս մրցաշարին մասնակցեց տղաների և աղջիկների թիմերով (աղջիկներից մրցումներին մասնակցեցին միայն երկու մարզուհի)։ Տղաների հավաքականը 9 մասնակից երկրների հաշվարկում գրավեց 3-րդ տեղը։ Մասնակից թիմերն էին Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Լատվիան, Վրաստանը և Հայաստանը։
Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավեց 3-րդ, օղակների վարժությունում՝ 1-ին, իսկ նժույգթափերում` 3-րդ տեղերը։ Երիտասարդների պայքարում Էրիկ Բաղդասարյանը նվաճեց 2-ոսկե մեդալ (զուգափայտեր և պտտաձող)։ Ժորա Սմբատյանը բազմամարտում 3-րդն էր, իսկ ազատ վարժությունում և օղակներում՝ 1-ինը, միայն նժույգթափերում նա գրավեց 2-րդ տեղը։ Գագիկ Խաչիկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց ազատ վարժությունում և պտտաձողերի վրա, իսկ Նարբե Հակոբյանը բավարարվեց մեկ բրոնզե մեդալով։