37-ամյա վարորդն անտառափայտով բարձված УАЗ-ով կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արտաշես Հարությունյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում իր վարած УАЗ մակնիշի 34 MM 975 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ