Ես դեմ եմ, որ մեկի կլանը կորի, մյուսինը գա. Նոր Գեղի բնակիչը դժգոհ է մարզպետի գործելաոճից
Նորգեղի համայնքում կրքերը թեժանում են: Բնակիչները պնդում են, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր բարեկամի ձեռքից բռնել, զոռով բերել համյայնքապետի պաշտոնակատար է դարձրել: Նրանք կողմ են ժողովրդավարության սկզբունքներին, սակայն չեն ցանկանում, որ մեկի կլանը գնա, մյուսինը գա շարունակի նույն գործելաոճը: Եթե մարզպետը չներկայանա ու լուծում չտա իրենց այս խնդրին, ապա Նորգեղի բնակիչները ոչ միայն կաթվածահար կանեն գյուղապետարանի աշխատանքները, այլ նաև կպահանջեն Ռոմանոս Պետրոսյանի հրաժարականը: