Մոսկվայում վարորդը մեքենայով միտումնավոր մխրճվել է հետիոտների խմբի մեջ. հոսպիտալացվել է 10 մարդ
Մոսկվայի հարավում մեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ, հայտնում է gazeta.ru-ն:
Սկզբում հաղորդվում էր, որ մեքենայի վարորդը, որը սթափ վիճակում է եղել, կորցրել է փոխադրամիջոցի վերահսկողությունն ու վրաերթի ենթարկել մարդկանց:
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ վարորդը միտումնավոր է դա արել: Դրանից առաջ տղամարդը կենցաղային բնույթի վեճ է ունեցել տուժածների հետ:
Հայտնի է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: