Սպառիչ պատասխաններ Գագիկ Ծառուկյանի կողմից. մեղավորները պետք է ենթարկվեն խիստ պատժի
Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ԲՀԿ-ն միջազգային կոնֆերանս էր կազմակերպել, որը կրում էր «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագիրը, որին մասնակցում էին աշխարհի մակարդակով ավելի քան 40 քաղաքների քաղաքապետեր: Կոնֆերանսին անձամբ ներկա էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին անգամ հավաստեց, որ մարտի 1-ի հետ առնչություն ունեցող ցանկացածը պետք է հրապարակային պատասխանատվության ենթարկվի:
Սակայն ինչպես և ակնկալվում էր, հայտնվեց մի լրատվական ով իրականությունը խեղաթյուրելով, փորձեց այդ միտքն այլ կերպ ներկայացնել, քանի որ հարցն այդ ժամանակ հնչել էր կոնկրետ Հովիկ Աբրահամյանի անունը շոշափելով: Հասկանալի է, որ լրատվականը փորձել է այլ ենթատեքստեր գտնել հաշվի առնելով Ծառուկյանի և Աբրահամյանի բարեկամական հարաբերությունները, սակայն իրականությունն այն է ու դա Ծառուկյանի խոսքից էլ է հասկանալի, որ Հայաստանում ցանկացած մարդ, ով ինչ-որ կերպ առնչություն է ունեցել մարտի մեկյան իրադարձությունների հետ, պետք է հրապարակային պատասխանատվության ենթարկվի:
Ծառուկյանի ասածը դա է, այսինքն անձն այս դեպքում էական չէ, կա հասարակական պահանջ բացահայտելու մարտի 1-ն ու մեղավորներին պատժելու, այս համատեքստում էլ լրատվականների այլախոհությունը թեմայի շուրջ միայն վնասում է գործի բացահայտմանը կամ որ նույնն է խոչընդոտում է: Այսքանից հետո կարծում եմ լրատվականները գոնե բարոյականություն կունենան նման կատեգորիայի թեմաներ չեն շահարկի, հակառակ դեպքում հասարակական դժգության ալիքը կսրբի կտանի նաև իրենց: