Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
Politics

Իմ այցը Հայաստան կդառնա ճապոնա-հայկական ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար. Ճապոնիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ճապոնիայի դեսպանատան տրամադրած հոդվածի հայերեն տարբերակն ամբողջությամբ.

«Սեպտեմբերի 2-4-ը որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար առաջին անգամ այցելում եմ Հայաստան։ Նախորդ տարի Ճապոնիան և Հայաստանը նշեցին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Ինձ համար մեծ պատիվ և գերագույն հաճույք է ոտք դնել հայկական հողի վրա և նպաստել մեր երկկողմ կապերի առաջխաղացմանը։ Բացի այդ, շատ հաճելի է, որ 2015 թվականից Հայաստանում բացված Ճապոնիայի դեսպանատունն այս տարվա փետրվարից սկսած գործում է նոր շենքում, ուստի ուրախ եմ այցելել Երևան ճապոնա-հայկական հարաբերությունների այս զարգացման տարվա ընթացքում։

Շատ դրվագներ կան, որոնք կապում են մեր երկու երկրները։ Ճապոնիան և Հայաստանն ընդհանուր շատ բան ունեն՝ հպարտ են իրենց հնագույն պատմությամբ, մշակույթով ու ավանդույթներով, տուժել են երկրաշարժերի հետևանքով, իսկ էներգետիկ պաշարների սակավության պարագայում մեծ կարևորություն են դարձնում մարդկային ռեսուրսներին։ 1921 թվականին ճապոնացի գործարար և բարերար Էիչի Շիբուսավան հիմնեց հիմնադրամ՝ օգնելու հայ փախստականներին, և տիկին Դիանա Աբգարը՝ այն ժամանակ Ճապոնիայում հյուպատոսը, օգնեց փախստականներին մեկնել Միացյալ Նահանգներ։ Այդ իրադարձությունը դարձավ մեր ներկայիս բարեկամական հարաբերությունների հիմքը։ Նույն կերպ, հայ ժողովուրդը, հիշելով Ճապոնիայի ցուցաբերած օգնությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, այդ երկրաշարժին նվիրված հուշարձանի կողքին կառուցեց ևս մեկը՝ այս անգամ նվիրված 2011 թվականին Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած մեծ երկրաշարժի զոհերին։ Այդ հուշարձանի մոտ ամեն տարի հարգանքի տուրք է մատուցվում։ Այս դրվագը, կարծում եմ, ևս ուժեղացրել է կապը մեր երկրների միջև։ Բացի այդ, ճապոնացի բժիշկ և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ակիրա Իշիյաման ամեն տարի այցելում է Հայաստան և ներգավվում հայ երեխաների համար կոխլեարային իմպլանտների տեղադրման գործում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարուստ մարդկային ռեսուրսներով հայտնի Հայաստանի կառավարությունը 2013 թվականին Ճապոնիայի Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության պատվավոր խորհրդական պարոն Ցուգիո Մակիմոտոյին ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ներդրումի համար նախագահական մրցանակի արժանացրեց՝ ՏՏ ոլորտում նշանակալի նվաճումների համար։ Շատ ուրախ կլինեմ, եթե իմ այցը նպաստի ինչպես մեր երկրներից յուրաքանչյուրի, այնպես էլ ողջ աշխարհի հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Կովկասյան տարածաշրջանը գտնվում է աշխարհը բոլոր կարդինալ ուղղություններով միավորող հանգույցի հիմքում։ Այս տարածաշրջանում կայունությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակի մտահոգության հարց է, այլև ուղղակիորեն կապված է միջազգային հանրության խաղաղության ու անվտանգության հետ: Կովկասներից արևմուտք Եվրոպան է, իսկ արևելքում՝ Կասպից ծովն է, որի հակառակ ափին էլ՝ Կենտրոնական Ասիան։ Ավելի արևելք Արևելյան Ասիայի գլխավոր տնտեսական շրջանն է, որտեղ գտնվում է նաև Ճապոնիան։ Ես կցանկանայի նպաստել կայուն ինքնազարգացող համագործակցությանը կովկասյան տարածաշրջանի հետ, որը կարևոր դերակատարում ունի՝ որպես Ասիան ու Եվրոպան կապող դարպաս։ Հուսով եմ, որ 19-րդ դարի կեսերից ի վեր ինքնազարգացմանն ուղղված մեր երկրի փորձառությունն ու դասերը կկիսենք տարածաշրջանի հետ։ Ճապոնիան շարունակելու է իր աջակցությունը հետևյալ երկու սկզբունքների ներքո։

Առաջին սկզբունքը մարդկային ռեսուրսների զարգացումն է։ Պետության կառուցումը սկսվում է մարդկային զարգացումից։ Ենթակառուցվածքներն ու ինստիտուտներն արդյունավետ են գործում, եթե միայն մարդիկ կարողանում են լիարժեքորեն օգտվել դրանցից։ Երբ Ճապոնիան 150 տարի առաջ սկսեց վերակառուցել ինքն իրեն որպես նոր երկիր, առաջինը ուշադրություն դարձվեց մարդկային ռեսուրսների զարգացմանը, քանի որ մարդիկ կարող են ձեռք բերել առաջավոր «Նոու-հաու»-ներ ու հմտություններ ողջ աշխարհից և դրանք բերել Ճապոնիա։

Տեղեկատվության փոխանցման տեսակետից մարդկային ռեսուրսները ևս կարող են՝ կովկասյան տարածաշրջանի հետ Ճապոնիայի փորձառությունը կիսելու համար։ Այս նպատակով Ճապոնիան կհրավիրի հայ ստաժորների մասնակցելու վերապատրաստման կուրսերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջությունն ու դեղագործական ծառայությունները, աղետի հետևանքների նվազեցումը, տրանսպորտը, բնական պաշարներն ու էներգետիկան, տնտեսական քաղաքականությունը, մասնավոր սեկտորի զարգացումը, գյուղատնտեսական ու քաղաքային զարգացումը, որը տեղի է ունենում Ճապոնիայում։

Այն, ինչ Ճապոնիան մշտապես հաշվի է առել պետության կառուցման գործընթացում, օրենքի գերակայությունն է։ Օրենքներն ու օրենքի գերազանց մասնագետներն ապահովում են արդարությունն ու կանխատեսելիությունը պետության կառուցման գործում։ Օրենքի գերակայությունն ապահովող մասնագետների զարգացումը պետության կառուցման հիմնաքարերից է։ Ճապոնիան ցանկանում է նպաստել կովկասյան տարածաշրջանում երիտասարդ մասնագետների զարգացմանը՝ օգտվելով այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են դեպի Ճապոնիա հրավերների ծրագրերն ու մարդկային ռեսուրսների փոխանակումը։

Մյուս առաջնահերթությունն է տարածաշրջանում կրթել մարդկանց, ովքեր Ճապոնիայի մասին ավելի խորացված պատկերացում են կազմում և այդպիսով կարող են ծառայել որպես կամուրջը Ճապոնիայի ու տարածաշրջանի միջև։ Այդ հեռանկարից ելնելով մենք կշարունակենք մեր այնպիսի քայլերը, ինչպիսիք են աջակցելը ճապոներենի ուսուցմանը, ավանդական մշակույթը ներկայացնելու նպատակով մշակութային միջոցառումների իրականացումը, ճապոնական հեռարձակվող բովանդակության, այդ թվում և անիմացիաների ու փաստագրական ֆիլմերի տրամադրումը, ինչպես նաև ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնի կազմակերպումը, որը կհետաքրքրի շատ հայերի։

Նման մարդկային ռեսուրսների նպատակն է ունենալ «ավելի գրավիչ Կովկաս», ներգրավել արտաքին ներդրումներ՝ հիմնված բարեհաճ ենթակառուցվածքների ու բիզնես պայմանների վրա։ Սա երկրորդ սկզբունքն է։

Մինչ օրս Ճապոնիան համագործակցել է Հայաստանի հետ հանուն կայունության, ժողովրդավարացման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև Կովկասում շուկայական տնտեսության զարգացման. այս տարածաշրջանն ունի մեծ կարևորություն և ներուժ։ Օրինակ, մենք աշխատել ենք միասին՝ կառուցելու Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան, աղետների ռիսկի նվազեցման նպատակով մոդեռնիզացրել ենք Երևանի հակահրդեհային սարքավորումները, աջակցել ենք հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product) շարժման միջոցով դրա տարածմանը երկրի սահմաններից դուրս, օգնել ենք կառուցել հանրային դպրոցներ և հիվանդանոցներ։

Ի լրումն տարրական ենթակառուցվածքային օգնության և այլ աջակցության՝ Ճապոնիան ջանքեր է գործադրում Հայաստանի ու կովկասյան տարածաշրջանի երկրների հետ երկկողմ ներդրումային պայմանագրեր կնքելու ուղղությամբ։ Ճապոնիան և Հայաստանն արդեն ստորագրել են երկկողմ ներդրումային պայմանագիր, որն այս տարի վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի կողմից։ Ներդրումային պայմանագրերը կստեղծեն արդար և կանխատեսելի իրավական շրջանակ այդ երկրներում ներդրումներ կատարող ճապոնական ընկերությունների համար, ինչպես նաև կստեղծեն պայմաններ ճապոնական ներդրումներ ներգրավելու համար։ Ճապոնիան նաև ցանկանում է կիսել այս շրջանակի արդյունավետ կիրառման վերաբերյալ իր գիտելիքները տարածաշրջանի երկրների փորձագետների հետ՝ ներդրումային պայմանագրերի և արբիտրաժի ոլորտում կովկասյան երկրների պետական համակարգի աշխատակիցներին վերապատրաստման միջոցով:

Բիզնեսի աճն իր հերթին կընդլայնի մարդկանց հոսքը։ Ճապոնիան կաշխատի Կովկասի երկրների բնակիչների համար Ճապոնիա այցելելու գործընթացը դյուրացնելու ուղղությամբ։

Բացի այդ, Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում, ինչն ընդհանուր մարտահրավեր է ողջ կովկասյան տարածաշրջանի համար։

Հիմնվելով այս երկու սկզբունքների վրա՝ Ճապոնիան կշարունակի աջակցել կովկասյան տարածաշրջանի ինքնուրույն զարգացմանը: Ճապոնիայի համագործակցությունը Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ փակ չէ։ Այն օրգանական կապեր կստեղծի մյուս երկրների, ինչպես նաև միջազգային հանրության հետ և կունենա սինէրգետիկ արդյունք։ Վստահ եմ, որ իմ այցը կծառայի որպես Ճապոնիայի ու Հայաստանի, ինչպես նաև Ճապոնիայի ու կովկասյան մյուս երկրների միջև ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար, ու կդառնա դեպի մեր խոստումնալից ապագա տանող առաջին քայլը»։