Եվրամիությունը Վրաստանին 45 միլիոն եվրո կհատկացնի
Եվրամիությունը Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն կհատկացնի։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը՝ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։
«Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ ձևակերպել է փոխհամաձայնության հուշագիր և նրան 45 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն կհատկացնի՝ ֆինանսական կարիքների և տնտեսական բարեփոխումների համար»,- հայտնել է Վինտերշտայնը։
Նրա խոսքով՝ մակրոֆինանսական օգնության հատկացումը նախատեսված է Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման մասին համաձայնագրով։