Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Նախկին իշխանությունների օրոք սնանկացած գործարարը հրավիրում է նոր իշխանությունների ուշադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին անգամ չէ, որ նախկին գործարար Սամվել Հարությունյանը փորձում է լրատվամիջոցների օգնությամբ իշխանությունների ուշադրությունը հրավիրել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի կողմից իր հանդեպ իրականացրած գործողությունների ու դրանց հետևանքների վրա: Բայց, գործարարի խոսքով, քանի որ դեսպանը բավականին լավ պաշտպանված է եղել իշխանությունների կողմից, իր բողոքներն այդպես էլ ոչ մի արդյունք չեն տվել:

Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, Ս. Հարությունյանը հույս ունի, որ նոր իշխանությունները չեն անտեսի իր բողոքներն ու անպայման կանդրադառնան դրանց, քանի որ բացի ասելիքից, նա բավականին ապացույցներ ունի, որը պատրաստ է ներկայացնել պատկան մարմիններին:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում նախկին գործարարը պատմեց, որ 2003 թվականին Ա. Թումանյանը Սամվել Հարությունյանին առաջարկել է իրեն և Մանուկյանների ընտանիքին պատկանող բիզնեսները ղեկավարել՝ խոստանալով նաև, որ նրա հանդեպ ազնիվ ու արդար կվարվի: Կարճ ժամանակ աշխատելուց հետո, երբ տեսել է, որ խոստացված պայմանները և իրականությունը իրար հետ որևէ աղերս չունեն, որոշել է հեռանալ այդ ընկերություններից:

«Երեք ու կես տարի աշխատեցի, որից հետո Արտաշես Թումանյանին ասացի, որ այլևս ոչինչ չեմ ուզում, բայց մեկ պայմանով եմ հեռանում, որ «Վանշիկ» ԲԲԸ–ի 374 բաժնետերերից ինչ որ խլել են, պետք է նրանց հետ վերադարձնեն: Նրանք սկսեցին բանկով գումարներ փոխանցել բաժնետերերին, ինձ էլ վստահեցնում էին, որ ամեն ինչ լավ է լինելու: Բայց հետագայում ես հասկացա, որ այդ ամենը պլանավորված է իրականացվում, որ ես, որպես այդ ընկերության տնօրեն, առնչվեմ այդ ամենին: Հետագայում էլ սկսեցին ինձ կեղծիքների մեջ մեղադրել ու խլեցին իմ ունեցվածքը»,– ասաց Ս. Հարությունյանը:

Նախկին գործարարը, ով սկզբում զբաղվել է շինարարական աշխատանքների բիզնեսով և զուգահեռ փորձել է արտադրական ձեռնարկություններ զարգացնել, մինչև Ա. Թումանյանի հետ գործ ունենալն աշխատել է «Վանշիկ» ԲԲԸ–ում որպես տնօրեն: Հետագայում այն սնանկացել է, ըստ նրա, Թումանյաններին պատկանող ընկերությունների միջոցով, իսկ բաժնետերերին զրկել են սեփական ունեցվածքից:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչ հանցագործության մասին գիտեք, անպայման հայտնեք, մամուլում գրեք, ես էլ ուզում եմ բարձրաձայնեմ և ամեն կերպ օգնեմ, որ վերջապես այս հարցում էլ արդարությունը վերականգնվի: Ես շատ եմ տուժել, ինձ նստացրել են Նուբարաշենում, և եթե ես հացադուլ չանեի, մինչև հիմա այնտեղ կլինեի: Առանց համապատասխան փաստաթղթերի, առանց իրավական հիմքերի, հարկայինի ինչ–որ մի քննիչի ցուցումով, առանց վարույթ հարուցելու, մեր տունը խուզարկել են, փորձել են կնոջս ոստիկանության մեքենայով տեղափոխել Երևան՝ հարցաքննության:

Ես պահանջեցի օրենքով հիմնավորել իրենց գործողությունները: Հետագայում ինձ վրա մի քանի քրեական գործեր հարուցվեցին, թե ես, իբր, աշխատանքի վայրից բարութ եմ գողացել և այլն: Այսինքն, ամեն կերպ սնանկացրեցին մեր բոլոր ընկերությունները և ինձ: Հիմա այդ բոլոր գործերը վերաքննելու ենթակա են, քանի որ ես նոր ի հայտ եկած հանգամանքներ եմ հայտնաբերել, որոնք նույնպես պարզաբանման կարիք ունեն»,– ասաց Ս. Հարությունյանը:

Ըստ նախկին գործարարի, Ա. Թումանյան – Ս. Հարությունյան թշնամանքը շարունակվել է նաև 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Իրանում Հայաստանի ներկայիս դեսպանը կարողացել է վերևներին տեղեկացնել, որ Հարությունյանը Սերժ Սարգսյանին դեմ է քվեարկելու:

«Ինքը գիտեր, որ ես Սերժ Սարգսյանին չեմ ընտրելու: Դա ինձ համար սկզբունք էր, իսկ Թումանյանի քաղաքական հենարանը ՀՀԿ–ն էր: Իմ կաբինետում պատից կախել էի բաժանվող ընտրակաշառք 5000 դրամը, և Թումանյանն այդ ֆոնի վրա ինձ նկարել է տվել և ուղարկել է իշխանություններին: Նման քայլերով նա իր քաղաքական հենարաններն է պահպանել և ամրապնդել, մյուս կողմից՝ ամեն ինչ արել է, որ ինձ ջարդեն, փշրեն: Այդ մարդկանցից մեկն էլ եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակին Թումանյանի ենթական է եղել: Հետագայում նրանց հարաբերությունները բավականին վատ էին, բայց այդ ժամանակ միասին բավականին սերտ էին: Ա. Թումանյանը նաև հովանավորներ է ունեցել ԱԱԾ–ում և այդ բոլոր ուժերը նա օգտագործում էր ինձ ջարդելու համար»,– ասաց Ս. Հարությունյանը:

Իշխանությունների ուշադրությունը մամուլի միջոցով նա փորձել է հրավիրել նաև 2012 թվականին: Ի պատասխան, Իրանում ՀՀ դեսպանը հերքել է իրեն հասցեագրված մեղադրանքները՝ նշելով. «…ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դրանցում բերված բոլոր պնդումները կեղծ են ու մտացածին: Մինչև 1999թ. Սամվել Հարությունյան անունով մարդ չեմ ճանաչել: Սակայն առանց իմ գիտության նա կամովին իր եղբոր հետ Վանաձորում ջանասիրաբար քարոզչություն է կատարել իմ՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի օգտին:

Նույն կերպ ձեռք է բերել իմ վստահությունը և սողոսկել իմ անձնական շրջապատ: Արդյունքում նշանակվել է իմ բարեկամներին պատկանող «Քարաբերդ» ընկերության տնօրեն: Հետագայում «Քարաբերդի» սեփականատերերը պարզել են, որ սույն տնօրենը տարիներ շարունակ զբաղված է եղել իրենց ունեցվածքի յուրացմամբ»:

Անդրադառնալով Ա. Թումանյանի այս պարզաբանմանը՝ Ս. Հարությունյանն էլ իր փաստարկները ներկայացրեց: «Երբ ես եղել եմ մեծ ունեցվածքի տեր, իսկ ինքը Վանաձոր քաղաքից ուզում էր պատգամավոր ընտրվել, ինքն էր մարդկանց ուղարկում մեզ հետ խոսելու համար: Այն ժամանակ ինքը նույնիսկ չէր կարողանում մեր տուն գալ: Այսինքն, ինքն է խնդրել, որ ես իրեն օգնեմ, և ես ունեմ դրա ապացույցը, որն ավելին է, քան իմ ազնիվ խոսքը»,– խոսքը եզրափակեց Ս. Հարությունյանը:

Հ.Գ. – Ի դեպ, Ս. Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ինքը գտի, թե ուր են գնացել Լինսի ծրագրից թալանված միլիոնավոր դոլարները: «Գիտեմ, թե ում և ինչքան կաշառք է տվել Թումանյանը, որ ազատվել է այդ թալանի պատասխանատվությունից: Գիտեմ՝ ուր է գնացել «Վանշիկ» ԲԲԸ–ի սնանկությունից աշխատած 200 միլիոն դրամը և մատնացույց կանեմ, թե ինչպես այն վերադարձվի պետբյուջե: Գիտեմ, թե ինչպես պիտի վերագործարկվեն ինձ պատկանող «Ստանկոմետ», «Կարատ» և «Կոնկուրենտ» ընկերությունները: Գիտեմ, որ կարճ ժամանակում կվերականգնեմ աշխատատեղերը: Սակայն մի բան չգիտեմ, արդյոք հեղափոխությունը կհասնի՞ Լոռի, թե դատական համակարգը և իրավապահները պիտի շարունակեն ծառայել «Մանվելիկին» և նպաստել, որ մեր տնտեսությունը քանդելով լցվի «Մանվելիկի» արտասահմանյան հաշիվները»,– գրել է նախկին գործարարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում