Պալաչը որևէ սրբություն չունի...
Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարիներ առաջ, երբ Պալաչ մականվամբ Արթուր Հարությունյանը բիզնես գործունեություն ծավալելու նպատակով գրավ էր դրել իր և իրեն մտերիմ ու հարազատ մարդկանց գույքը, բացարձակ սրտացավություն չէր ցուցաբերում դրանք անխնա ու աննպատակ վատնելու համար: Դեռ ավելին, տպավորություն էր, որ Պալաչը միտումնավոր փորձում է այդ գումարները փոշիացնել, սակայն նա իր այդ «անհաջողության» մեջ մեղադրում էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից հանրությանը տրամադրված անվճար երթուղայիններին, որոնք զուգահեռաբար սպասարկում էին նույն երթուղին ինչ Պալաչի ընկերությունները: Սակայն պարզից էլ պարզ էր, որ դրանք չեն Պալաչի սնանկացման պատճառը, քանի որ բարեգործական երթուղայինները շատ ավելի վաղուց էին իրենց գործունեությունն իրականցնում, քան Պալաչը կսկեր իր գործը: Մի խոսքով, երբ պարզ դարձավ, որ այս լպրծունը սնանկացել է, նա բախտի քմահաճույքին թողնելով իր ծնողներին, հարազատներին ու ընկերներին ուղղակի փախավ հայստանից: Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների և մեծահոգության շնորհիվ, բանկից հետ է գնվել նրա հայրական տունը, բենզալցակայանն ու ավտոլվացման կետը և հանձնվել ծնողներին:
Այս հանգամանքը գալիս է փաստելու, որ Պալաչը ոչ մի սրբություն չունի, նա հանգիստ կարող էր իր ծնողներին թողնել փողոցում նույնիսկ այն դեպքում, երբ սնանկ ճանաչվելուց հետո նա ուներ այդ բավարար գումարը գոնե տունը նրանց վերադարձնելու համար: Նրա մարդկային արժեքների մասին այսքանից հետո խոսելը անիմաստ է, բայց որ նա կարող է այսքան ստոր լինել և իրեն ձեռք մեկանած մարդու վրա անհիմն մեղադրանք՝ զրպարտանք ներկայացնել, դա արդեն չափազանց է:
Իրավապահները շատ հետևողական պետք է լինեն, որ այս սրբապղծի ներկայացրած դիմումը հավուր պատշաճի ուսումնասիրեն և իրական հանգամանքները պարզեն, որոնք արդեն իսկ ակներև են՝ Պալաչը նպատակաուղղված գնացել է սնանկացման, որպեսզի ստեղծված իրավիճակից ավելի շահեկան վիճակում դուրս գա, իսկ դա ի գիտություն նրա, քրեորեն պատժելի արարք է: Դե ինչ, հուսանք դրա նմանները կստանան իրենց արժանի պատիժը, որը ուղերձ կլինի բոլոր նրանց, ովքեր կփորձել մանիպուլացիաների և խարդախության շնորհիվ արատավորլ մարդկանց բարի համբավն ու անունը: