Ով է վերադարձրել Պալաչի ծնողներին իրենց տունը
Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարիներ առաջ, երբ բացվեցին Երևան-Աբովյան-Երևան և Երևան-Չարենցավան-Երևան վճարովի երթուղիները, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գծի տերը»՝ Արթուր Հարությունյանը երթուղիները բացելու համար վարկեր էր վերցրել։ Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի գիտի, թե ինչպես պետք է վարվել բանկից վերցրած գումարի հետ, անհրաժեշտ է այն օգտագործել նպատակային, սակայն մեր «այս օրվա հերոսը», մոռանալով, որ վարկը վերցրել է բանկից, ու որ այն պետք է հետ վերադարձնել, այն ծախսում է «աջ ու ձախ»՝ գնելով շքեղ մեքենաներ, ու նույնիսկ հաշվի չառնելով այն փաստը, որ հայրական տունն է գրավ դրված։
Այդ ժամանակներից հետո, Հայաստանում գնալով սոցիալ տնտեսական վիճակը բարդանում էր, տրանսպորտային ծախսերը բարձրանում էին՝ գազի գնի բարձրացման հետ կապված։ Այս հարցը մտահոգում էր շատերին, ու խնդրի լուծման համար Գագիկ Ծառուկյանը վերոնշյալ երթուղիներով սկսեց իրականացնել անվճար ուղևորափոխադրումներ։ Անվճար երթուղին թեթևացրեց թե՛ աբովյանցիների, թե՛ չարենցավանցիների առօրյան, քանի որ տրանսպորտային ծախսերը բավականին շատ են, դա կիմանան հատկապես այդ երթուղիներից օգտվող մարդիկ։
Այս ընթացքում Արթուր Հարությունյանի կողմից սպասարկվող երթուղին սննկանում է և նա իր բիզնեսի ձախողման հիմնական պատճառ ու մեղավոր է համարում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կարիքավոր հանրությանը տրամադրած երթուղիներին, մոռանալով, որ հենց ինքը նշում էր, որ այդ բարեգործական երթուղիների կարիքը կա, ու նույնիսկ մոռանալով այն փաստը, որ իր բացակայության ընթացքում գրավադրված հայրական տունը «փրկել» է հենց Ծառուկյանը՝ հսկայական՝ մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար գրավը վճարելով, փրկել է այն նվիրաբերել պալաչի ծնողներին ու ժամանակ առ ժամանակ ֆինանսական օգնություն է ցուցաբերել։ Հարությունյանի մտքով չի էլ անցնում, որ իր սննկացման հիմնական ու գլխավոր պատճառը իր վարած սխալ քաղաքականությունն, ու գումարների անիմաստ վատնումն է եղել։
Եզրակացությունը մեկն է՝ Հարությունյանը, բարեգործական երթուղու վրա մեղքը բարդելով ծածկում է գործարարական