Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
uncategorized

Ժամանակն է սփյուռքին դիտել որպես գործընկեր

Past.am-ի հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը.

– Իր վերջին ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է կառուցել նոր մոտեցումներով: Մինչ այսօր ի՞նչ մոտեցումներ են եղել և հիմա ի՞նչը պետք է փոխենք:

– Երբ Հայաստանն անկախացավ, հազար ու մի խնդիր կար՝ երկրաշարժ, պատերազմ: Բոլոր հարցերն անհապաղ պատասխան էին պահանջում: Ու սկզբում հարաբերություններն էլ կառուցվում էին, ինչպես պահի թելադրանքն էր, ինչպես ստացվում էր: Այս ընթացքում եղել են Հայաստան–սփյուռք համաժողովներ: Շատ հարցեր են քննարկվել ու լուծվել: Բայց 25 տարի է անցել: Հիմա պետք է տեսնենք, թե ինչն է պետք փոխել, հարաբերություններն ինչ ձևով պետք է զարգանան, տարբեր ոլորտներում ինչ խնդիրներ կան և ինչ լուծումներ պետք է գտնել: Հայաստանը և սփյուռքը միասին պետք է ի մի բերեն այդ բոլոր հարցերը և մտածեն, թե ինչպես պետք է համատեղել դրանց ուղղվելիք ջանքերը:

– Կա՞ մշակված ռազմավարություն, հիմնարար փաստաթուղթ, որով առաջնորդվում ենք՝ այդ հարաբերությունները կառուցելիս:

– Եթե լիներ, չէր խանգարի: Ես դեռ նման բան չեմ տեսել, բայց նախագահի խոսքից դատելով՝ կարող եմ ինձ թույլ տալ ենթադրելու, որ նա նման մտադրություն ունի: Հայաստանի ներկայացուցիչների հետ մեր հանդիպումներում փորձում ենք հասկանալ, թե ինչն է կարևոր, ինչ համընդհանուր ճանապարհային քարտեզ կարող ենք ստեղծել և հետևել դրան: Թեև պետք է հաշվի առնենք, որ մեր օրերում ամեն ինչ շատ արագ փոխվում է:

– Այս տարիների ընթացքում մենք սփյուռքը դիտել ենք որպես փողի տրցակ: Արդյոք ժամանակը չէ՞, որ սփյուռքին դիտենք որպես գործընկեր և ոչ թե դոնոր, ումից ամեն պատեհ առիթի փող ենք ուզում:

– Համաձայն եմ: Բայց շատ բաներ հիմա սկսվում են փոխվել: Բացի այդ, սփյուռքը շատ ուրիշ բաներ ունի, որոնք կարող է տալ Հայաստանին՝ գիտելիքներ, քաղաքական փորձառություն: Շատերը կան, ովքեր ուզում են գալ, թեկուզ ժամանակավոր ապրել Հայաստանում և իրենց գիտելիքները փոխանցել:

– Հատկապես ամերիկյան սփյուռքը շատ հզոր է իր ֆինանսական, տնտեսական, քաղաքական հնարավորություններով: Մենք ինչո՞ւ չենք կարողանում այդ ամենը լիարժեք օգտագործել:

– Չենք կարողացել, որովհետև ԱՄՆ–ում կան մարդիկ, ովքեր չեն եկել Հայաստան, որպեսզի իրենց ուժերն ի նպաստ բերեն, կան մարդիկ, ովքեր նոր–ներ դառնում են այդ լիարժեք ուժերը՝ տարիքային խնդիր կա: Մենք պետք է փորձենք գտնել այն մարդկանց, ովքեր ունեն այդ գիտելիքներն ու ուժերը:

– Խոսքս այստեղ գալ ցանկացողների մասին չէ, մեր մասին է:

– Մեր գործն այդ ուղղությամբ երբեք չի ավարտվի: Մենք պետք է աշխատենք:


– Նախագահը նշել է, որ պետք է սփյուռքի հետ համատեղ ծրագրեր մշակենք և իրականացնենք: Բայց Հայաստանի այսօրվա տնտեսական, իրավական, քաղաքական դաշտը որքանո՞վ է բավարարում սփյուռքի գործարարին, որ նա գա ու այստեղ ներդրումներ անի կամ բիզնես–ծրագիր իրականացնի:

– Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել: Մարդ կա, գալիս է՝ գուցե նրան բավարարում է: Մարդ կա, չի գալիս, որովհետև ինչ–ինչ պատճառներով նրան չի բավարարում: Եթե հարցեր կան, պետք է ներկայացվեն ու քննարկվեն: Ես վստահ եմ, որ կան հարցեր, որոնք խանգարում են թե սփյուռքահայ, թե օտար և թե տեղի գործարարներին: Եվ ՀՀ իշխանությունները պետք է փորձեն այդ ամենը բարելավել:

– Այսօր շատերը խոսում են այն մասին, որ սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես ընտրություններին: Սփյուռքը նման ցանկություն ունի՞:

– Վերջերս դրսում ստեղծված տարբեր խմբեր երեք տարբեր առաջարկ են ներկայացրել: Բայց դեռ մանրամասն չեմ ուսումնասիրել և չեմ հասկանում, թե ինչպես են պատկերացնում, որ դա գործի: Այդ ամենը դեռ օդի մեջ է: Այդ մարդկանց կարող եմ առաջարկել՝ թող գան այստեղ ապրեն, այստեղ մասնակցեն այդ ամենին:


– Բայց և այնպես, օրինակ, ԱՄՆ հայ համայնքն ի՞նչ կարծիքի է:

– ԱՄՆ–ի համայնքը մեկ ամբողջական համայնք չէ: Կա ամերիկահայ, որ ինքն է ծնվել այնտեղ, կան, որ նրանց ծնողները կամ պապերն ու տատերն են այնտեղ ծնվել: Կան որ այլ երկրներից են եկել: Ու բոլորը իրենց հարցն են առաջ տանում: Համենայնդեպս ԱՄՆ–ում մեկ միասնական սփյուռք չկա: Չկա համընդհանուր մեկ կազմակերպություն, որ ներկայացնում է բոլորին, և չեմ էլ կարծում, թե երբևէ կլինի: Ես և Դուք կարող ենք մեկ հարցի շուրջ տասը կարծիք ունենալ: Պատկերացրեք՝ մեկ միլիոնանոց ամերիկյան սփյուռքը քանի կարծիք կարող է ունենալ: Այս պատճառով է նաև, որ Հայաստանի համար դժվար է առանձնացնել սփյուռքի հետ հարաբերվելու կարևոր խնդիրները:

Արփի Սահակյան