Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել են բաց, այնինչ պետք է փակ անցկացվեին...
Մինաս Պողոսյանը գրում է.
Օգոստոսի 4-ին կայացած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքը բողոքի ալիք է բարձրացրել ֆեդերացիայի ներսում, որի անդամները միաբերան պնդում են, որ ընտրությունն անցկացվել է մի շարք նորմերի բացահայտ խախտումներով։
Օգոստոսի 14-ին ֆեդերացիայի անդամները հանդիպեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի հետ՝ ֆեդերացիայի խնդիրներին լուծում գտնելու և իրենց արդարացի բողոքը ներկայացնելու նպատակով։ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Վահրադյանը խոստացան կարճ ժամանակահատվածում խնդիրը խորքային ուսումնասիրել, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի արդարացի լուծումներ գտնել: Եվ ինչպես միշտ պատասխանը չուշացավ։ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հայտարարեց, որ ֆեդերացիայի անդամների բողոքը լիովին արդարացված է, քանի որ ընտրություններն իրականում անցկացվել են կոպիտ խախտումներով, որոնք դեմ են ֆեդերացիայի նախագահի ընտրության կազմակերպման սկզբունքներին։ Բանն այն է, որ ընտրության իրավունքի մանդատ են ստացել «պատահական» մարդիկ, իսկ բռնցքամարտում իրենց ավանդն ունեցող մի շարք մարզիկներ ու մարզիչներ զրկված են եղել ընտրությանը մասնակցելու իրենց իրավունքից։ Ընտրության կարգի անցկացման կոպիտ խախտում է նաև այն, որ ընտրությունն իրականացվել է բաց քվեարկությամբ, այնինչ փակ քվեարկության անցկացումը պարտադիր պայման է ։
Լևոն Վահրադյանը զրույցի ընթացքում հավելեց նաև, որ խնդրի մասին տեղեկացրել են նաև բռնցքամարտի միջազգայի ֆեդերացիային և վերջինիս ներկայացուցիչներն անձամբ խնդրին ծանոթանալուց հետո կառաջարկեն լուծման տարբերակներ։
Ընտրության խախտումները վկայում են, որ անխուսափելի է նոր ընտրությունների կազմակերպումը, որը պիտի բոլոր նորմերի պահպանման հիմքով անցկացվի և ընտրելու իրենց իրավունքից պետք է օգտվեն բոլորը