Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտում այլևս անօրինականություն չի լինի
Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամների հետ: Հանդիպման ընթացքում վերջիններս խոսել են օգոստոսի 4-ին տեղի ունեցած ֆեդերացիայի նախագահի «ընտրությունների» մասին, որը իրականում անհնար է ընտրութուն համարել, քանի որ ուղեկցվել է բացահայտ խախտումներով:
Նախ բազմաթիվ մարզիչներ, ովքեր ունեցել են ֆեդերացիայի նախագահ ընտրելու իրավունք, չեն կարողացել մասնակցել ընտրություններին: Կոտայքի մարզը ընդհանրապես ընտրություններին մասնակցելու մանդատ չի ստացել: Քվեարկությունը եղել է խախտումով, քանի որ անցկացվել է բաց ընթացակարգով, այն դեպքում, երբ պետք է լիներ փակ քվեարկություն: Եղել են դեմ քվեարկողներ, որոնք բոլորը հաշվվել են որպես կողմ քվեարկածներ: Իսկ Ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից մեկին ընտրությունների մասին տեղյակ են պահել ընտրություններից ընդամենը 2 օր առաջ, ինչի պատճառով նա չի կարողացել ֆիզիկապես ներկա լինել և մասնակցել ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Մի շարք պատանի մարզիկներ բարձրաձայնեցին ֆեդերացիայի կողմից թույլ տրված կողմնակալ վերաբերմունքի և միջազգային մրցաշարերում մասնակիցներ ընտրելու հարցում «ծանոթ-բարեկամ» սկզբունքներով առաջնորդվելու դեպքերի մասին:
Լսելով բոլոր այս խնդիրներն ու արդարացի դժգոհությունները, Գագիկ Ծառուկյանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ծանոթանա ստեղծված իրավիճակին: Նա նաև նշեց, որ ըստ օրենքի ՀԱՕԿ-ն է հաստատում ֆեդերացիան, որից հետո միայն այն կարող է ընդունվել AIBA-ի, այսինքն՝ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի կողմից: Հետևաբար ՀԱՕԿ-ը կարող է ձևավորել նոր ֆեդերացիա, որտեղ կանցկացվեն ֆեդերացիայի նախագահի նոր արդար ու թափանցիկ ընտրություններ:
Գագիկ Ծառոկյանը նշեց, որ եթե այսօր հայկական բռնցքամարտի կորիզը չի ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները, ապա ՀԱՕԿ-ը կստեղծի նոր ֆեդերացիա և օրինական ճանաչում կտա դրան, որից հետո կանցկացվեն նախագահի նոր ընտրություններ:
Ֆեդերցիայի անդամները իրենց գեհունակությունը հայտնեցին այս որոշման առթիվ և նշեցին, որ իրենք էլ ցանկություն ունեն ստեղծել նոր ֆեդերացիա, որը կճանաչվի ՀԱՕԿ-ի կողմից: