Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 6, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիք կամ անփութության, սպանության սպառնալիքի, անձնական ունեցվածքի գողության փորձի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության փորձի, խարդախության և անձնական ունեցվածքի գողության փորձի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: