Ինչո՞ւ է Կոտայքի մարզպետը «չորով» հարաժարական պահանջելը դարձրել իր գործելաոճը
Աշոտ Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չնայած պաշտոնավարել է բավական կարճ ժամանակահատված, բայց արդեն հասցրել է աչքի ընկնել իր ոչ ադեկվատ պավածքով: Այնպիսի տպավորոթյուն է, որ Պետրոսյանը երկար ժանանակ երազել է մարզպետ դառնալ, որպեսզի դառնալուն պես սկսի ահաբեկել մարզի գյուղապետերին և նրանցից պահանջի անմիջապես հրաժարական տալ:
Այն դեպքում, երբ մարզպետի հիմնական գործառույթը մարզի խնդիրները լուծելն է, աղանդավորական կազմակերպության անդամ Ռոմանոս Պետրոսյանը մոռացել է այս ամենի մասին և ընկել է գյուղապետերի հետևից: Ըստ լավատեղյակ աղբյուրների, նա հերթով իր մոտ է կանչում մարզի գյուղապետերին և կոպտորեն պահանջում նրանց հրաժարական տալ, այլապես նրանց սպառնում է դատախազությունով, ազգային անվտանգությունով ու բանտ «նստցնելով»:
Ռոմանոս Պետրոսյանի այս գործելաոճը արդեն մեծ աղմուկ է առաջացրել մարզում: Բոլորը գիտեն, որ գյուղապետերը ընտրովի պաշտոնայներ են և նրանց հրաժարականը կարող է պահանջել միայն ժողովուրդը: Մարզպետը կարծես մոռացել է այս ակնհայտ փաստի մասին և ընկել տարերքի մեջ, Կոտայքի մարզը ընկալելով որպես իր անձնական կալվածք, որտեղ կարող է պարտադրել յուրաքանչյուրին իր ցանկությամբ հրաժարական տալ:
Այս մասին վաղուց արդեն գրվում է թերթերում և կայքերում, բայց դա կարծես թե չի զսպում մարզպետին:
Ավելին, սա արդեն հասցրելէ հարուցել մարզի բնակիչների անթաքույց զայրույթը մարզպետի գերծելաոճի նկատմամբ և ամենևին չի բացառվում, որ յուրաքանչյուր օր այդ զայրույթը կարող է պայթել և վերածվել զանգվածային բողոքի ակցիաների ընդդեմ մարզպետի:
Մարզպետը պետք է գիտակցի, որ արդեն անցել են ստիպելով հրաժարական տալու ժամանակները, իսկ մինչ այդ մարզում մնում են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք մարզպետը կամ աչքաթող է արել կամ մոռացել է դրանց մասին: