Նաիրա Զոհրաբյանը առաջիկա ընտրություններում թիմային աջակցության պակաս չի ունենա
Էդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն մի քանի օր է, որ քաղաքական ուժերը հայտնում են քաղաքապետի իրենց թեկնածուներին։ Երեկ հայտնի դարձավ Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը, որը գլխավորում էր Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ քաղխորհդի բոլոր անդամները հենց նրան էին տեսնում թեկնածուի դերում, բայց երեկ ուշ երեկոյան «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,որում նշվում էր, որ կողմ չէ այդ ընտրությանը։
Բնականաբար գիտակից մարդիկ նորմալ ընկալեցին այդ գրառումը, քանի որ չի կարող այնպես պատահել, որ կուսակցության բոլոր անդամները նույն կերպ մտածեն։ Սակայն պարզվում է, որ մեր լրատվական դաշտի ներկայացուցիչների ուղեղում փայլատակել է մի միտք՝ այս գրառումը ներկայացնել ընթերցողներին ի շահ իրենց։ Չզարմանաք եթե այս 1-2 օրերի ընթացքում համացանցում հանդիպեք ԲՀԿ-ի պառակտման վերաբերյալ սուտ լուրերի, քանզի դա մեր որոշ լրատվականների վառ երևակայությունն է և թաքուն ցանկությունը։
ԲՀԿ-ն ծավալել է երկար տարիների գործունեություն և աշխատել է ի շահ Հայաստանի բնակչի։ Բոլոր այս տարիներին ԲՀԿ-ն եղել է միասնական և ամուր, և ԲՀԿ-ի պառակտման մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է։ ԲՀԿ-ի քաղխորհուրդը, որում ներկայացված են պատգամավորներ, Կառավարության անդամներ, տարածքային կառույցների ղեկավարներ, միաձայն կողմ քվեարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը: Վստահ ենք, որ Նաիրա Զոհրաբյանը առաջիկա ընտրություններին թիմային աջակցության պակաս չի ունենա ու ողջ կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայի Երևանի բարեկարգման գործընթացում։
Ինչևէ, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն է և հուսով եմ, որ կրկին անգամ առիթ չեմ ունենա անդրադառնալ լրատվականներին, քանզի նրանք մեկ օր պետք է հասկանան, որ իրենց գործը իրականությանը համապատասխանող լուրեր մատուցելն է այլ ոչ թե իրենց երազանքը իրականության տեղ հրամցնելը: