Արշակ Սադոյանը կարծում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը առաջնորդ չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի կարծիքով, ճիշտ է, բայց մարտի 1–ի դեպքերի համար ընդդիմության ղեկավարները և անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանը սարսափելի մեծ մեղքի բաժին ունեն. «Այդպիսի իրավիճակում նման վախկոտություն ցուցաբերելը և գնալ տանը պախկվելը պետք է նույնպես գնահատականի արժանանա: Բնական է, որ քաղաքական գործիչը, եթե այդպիսի քայլ է ձեռնարկում, պետք է առաջնորդի իր կողմնակիցներին: Եվ եթե նա վախեցել է ու ամեն ինչ թողել է Նիկոլի ու մյուսների վրա, նշանակում է նա առաջնորդ չէ: Առավել ևս, որ պատմության մեջ դրա նախադեպը եղել է իր պատճառով, և այդ ժամանակ մենք ժողովրդին մինչև վերջ առաջնորդել ենք, անտեր չենք թողել: Եվ այնպես չէ, որ Ռ. Քոչարյանը հնարել է սահմանադրական կարգի տվյալ ձևի խախտում: Նախադեպը եղել է 96–ին, նա էլ սովորել է և դրա հեղինակին պատժել»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Սադոյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում