Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
uncategorized

Եթե իշխանական ուժ է, դեռ չի նշանակում, որ արեն հաղթել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հայկ Մարությանը: Մարությանի թեկնածությունը հաստատվել է կուսակցության վարչության նիստում և երկու փուլով կայացած ներկուսակցական ընտրությունների արդյունքում: Ի դեպ, սա արդեն իսկ հետաքրքիր է, քանի որ այդ կերպ գոնե ի ցույց է դրվում ներկուսակցական ժողովրդավարությունը, ինչը բավական թույլ է զարգացած հայաստանյան քաղաքական կուսակցություններում: Թե որքանով է «ի ցույցը» իրականությանը մոտ, բոլորովին այլ հարց է: Առավել հետաքրքիր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շուրջ սկսվող աղմուկն ու, կարելի է ասել, մտայնությունները: Տպավորությունն այն է, թե մենք գործ ունենք ոչ թե ավագանու, ոչ թե քաղաքապետի անուղղակի ընտրությունների, այլ արդեն իսկ «նշանակված» քաղաքապետի հետ: Այս մտայնություններն, ի դեպ, սկիզբ են առնում ոչ թե ՔՊ–ից, այլ, որքան էլ տարօրինակ թվա, քննադատություններից:

Ներկայումս հայաստանյան մեդիահարթակում ինչ–որ իմաստով հիստերիկ «հիասթափություն» է ՔՊ թեկնածուից և մոտավորապես նույն տիպի էլ պաշտպանություն: Նման իրավիճակը, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև, ինչպես նշել ենք մեր նախորդ դիտարկումներից մեկում, կարծես թե մոռացության է մատնվում այն, որ նախ և առաջ մենք գործ ունենք ավագանու` ասել է թե` քաղաքական կուսակցության ու նրա ծրագրի ընտրության հետ:

Կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, առավել ևս` մեկ ուժի վրա, պարզապես նշանակում է մի կողմ նետել ժողովրդավարության կայացումը, քննարկումները, քննադատությունները և դրվատանքը պարզապես գաղափարազրկել և վերջապես հեղինակազրկել ավագանին որպես կառույց:

Հաջորդը` Հայկ Մարությանին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (անկախ հանգամանքներից, եթե նույնիսկ թեկնածու էլ փոխի, ում էլ նորից առաջադրի), ուստի հենց կուսակցությունն է պատասխանատվություն ստանձնել և՛ Մարությանի, և՛ նրա ծրագրի նկատմամբ, իսկ եթե ավելի կարճ ասենք` Հայկ Մարությանի թեկնածությունը զուտ ՔՊ–ի խնդիրն ու հարցն է և գտնվում է զուտ ՔՊ–ի պատասխանատվության տիրույթում, իսկ սրանից էլ բխում է մեկ այլ սկզբունքային կետ. «Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից մեկն է, ընդ որում` դեռ պարզ էլ չէ նույնիսկ, թե ՔՊ–ն միայնա՞կ է գնալու ընտրության, թե՞, այնուամենայնիվ, կմասնակցի դաշինքով` ի վերջո, նորից շեշտենք, որ խոսքը ավագանու ընտրության մասին է, իսկ ավագանին միայն առաջին համարը չէ:

Մտայնությունների մասին: Ներկայումս հայաստանյան մեդիահարթակներում հնչող տեսակետներին ու տրամադրություններին հետևելիս, այնպիսի տպավորություն է, թե

ընտրություններն արդեն վաղուց ավարտվել են, Հայկ Մարությանն արդեն քաղաքապետ է և հիմա խորը հիասթափություն է այդ պատճառով:

Բայց, կներեք, կարծես թե ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին, հաշվի առնելով առկա իրողությունները` կարող ենք գոնե հույս փայփայել, որ տեղի են ունենալու իրապես ժողովրդավար ընտրություններ` առանց ընտրակաշառքների, վարչական ու հազար ու մի այլ լծակների կիրառման: Նման պայմաններում, ի՞նչն է խանգարում ընտրել այլ քաղաքական ուժի: Կարծես թե` ոչինչ: Առավել ևս, որ կարծես մասնակիցների պակաս չենք զգա: Բայց այս պահը հանրային գիտակցության մեջ պետք է դեռ ամրապնդել, քանի որ այդ գիտակցության մեջ «Քաղաքացիական պայմանագիրն» ընկալվում է որպես իշխանական կուսակցություն, ուստի` իշխանական կուսակցության թեկնածուն, ապրիորի, համարվում է ընտրված: Ինչպես ՀՀԿ–ի ժամանակներում: Բայց չէ՞ որ նույն ՔՊ–ն, նրան օժանդակող ուժերն ու անհատները առաջնային պայքար էին մղում հենց այսօրինակ մտայնությունների դեմ, պայքար էին մղում ցույց տալու համար, որ իշխանություն ունեցող կուսակցությունն անգամ անզոր է քաղաքացու քվեի կամ արած քայլի դեմ: Այսօր նույն ՔՊ–ին ու ՔՊ–ի թեկնածուի նկատմամբ դրսևորել այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կար Հանրապետականի նկատմամբ (եթե հանրապետական է, ուրեմն հաղթել է), հավասարազոր է այդ կուսակցությանը արջի ծառայություն մատուցելուն. ի վերջո մեր երկրի առջև ծառացած շատ խնդիրներ սկսվել են ազատ ընտրության հնարավորության բացակայությունից, իսկ այսօր այնպիսի տպավորություն է, թե շատերը հենց իրենք են հրաժարվում ազատ ընտրություն կատարելուց` իրենց պատկերացման մեջ ունենալով արդեն «իշխանական կուսակցության հաղթած թեկնածուի», և հենց դրանից էլ բողոքում են: Կարճ ասած` տարօրինակ է, ինչպես նաև տարօրինակ է այն, որ ոմանք, ըստ իրենց, ավելի լավ են պատկերացնում ՔՊ–ի շահը, քան հենց ՔՊ– ն: Չնայած սա տարօրինակ էլ չէ, այլ սովորական աբսուրդ:

Մի խոսքով` ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված առաջին` երկրորդ կետ. «Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով»: Կարծես թե շատ պարզ շարադրված է` ընտրեք` ում ուզում եք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում