Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Քաղաքական ուժերը Քոչարյանին վերադարձնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորման կապակցությամբ ներկայումս դաշտում առկա են մի շարք հայտարարություններ: Հայտարարությունների հեղինակներն են ՀՅԴ–ն, ՀՀԿ–ն, Վազգեն Մանուկյանը, Արցախի առանձին պատգամավորներ: Առաջին երկուսի դեպքում գործ ունենք քաղաքական կուսակցության դիրքորոշման հետ: Չնայած տարօրինակ էր, սակայն սպասելի, որ ՀՅԴ–ն խորը մտահոգություններ էր հայտնում Քոչարյանի կալանավորման և մեղադրանքի առաջադրման շուրջ` նույնիսկ նշելով, թե դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք: Այս հայտարարության ենթատեքստում կարելի է կարդալ, որ ՀՅԴ–ն հենց ինքն այդպես էլ մեկնաբանում է` անուղղակի կերպով:

Դե, ՀՅԴ–ի նման կեցվածքը սպասելի էր, քանի որ ՀՅԴ–ն մեծ հաշվով եղել է Քոչարյանի միակ հենարանը, սակայն տարօրինակ է այն եռանդը, որով Դաշնակցությունը փորձում է մաքրազերծել Քոչարյանին, այն Քոչարյանին, ով ժամանակին ուղղակիորեն հրամայեց պարզապես բացել բանտախցերն ու դուրս թողնել ՀՅԴ գործիչներին` «քաղաքական իրադրության փոփոխության հետևանքով»: Կրկնենք` ոչ թե իրավական ընթացակարգով, ոչ թե արդարացման դատավճիռներով, այլ զուտ, կարելի է ասել, կամայական ցանկությամբ:

Գուցե հենց սրա համար է ՀՅԴ–ն պարտավորվածություն զգում պաշտպանել Քոչարյանին և անուղղակի կերպով նրան հայտարարել քաղհալածյալ: Իսկ այդ դեպքում մարտի մեկի գործի շրջանակներում ձերբակալված ավելի քան հարյուր գործիչներն ի՞նչ էին, տեռորիստնե՞ր: Հասկանալի է, չէ, որ մենք չենք հանդգնի որևէ իրավական ու քաղաքական գնահատական տալ, բայց արի ու տես, որ մեկ այլ հայտարարությամբ` արդեն Վազգեն Մանուկյանը շեշտում է, թե Քոչարյանի կալանավորումը անհիմն է: Արդյոք դա այդպե՞ս է, կրկին չենք համարձակվի գնահատել, բայց պետք է շեշտել, որ Վազգեն Մանուկյանն իր վրա է վերցնում կա՛մ իրավաբանի, կա՛մ նախաքննական մարմնի, կա՛մ էլ Քոչարյանի փաստաբանի գործառույթներ` նման հայտարարություն անելով: Ավելին, Մանուկյանը հայտարարում է, թե ՀՀ–ում մի դերասանի թատրոն է, չկան ո՛չ հասարակական կազմակերպություններ, ո՛չ էլ մամուլ: Այս վերջին կետը լիովին աբսուրդի ժանրից է, քանի որ, երբ մեր աշխատակիցներից մեկը փորձեց զրուցել Վազգեն Մանուկյանի հետ` նրա հայտարարությունից բխող մի շարք հարցերի շուրջ, Մանուկյանը պարզապես նշեց, որ ասել է այն, ինչ ասել է, չի պատրաստվում խոսել մամուլի որևէ ներկայացուցչի հետ և յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել, մեջբերել իր հայտարարությունից ինչ ցանկանա: Հիմա փաստորեն ի՞նչ՝ մամուլ չկա, դրա համար Վազգեն Մանուկյանը չի ցանկանում շփվել մամուլի հետ, թե՞ մամուլ կա, ուղղակի… Չխորանանք:

Հաջորդ հայտարարությունը կամ, ավելի ճիշտ, հայտարարությունները պատկանում են ՀՀԿ–ին: Հանրապետականն իր առաջին հայտարարությամբ կրկին շեշտում է իր մտահոգությունները և այլն, այս հայտարարության մեջ էլ, ինչպես և սպասելի էր և ինչը առանձնանում էր ՀՅԴ հայտարարության մեջ, Արցախի շահարկումն էր, պատերազմական դրությունը, բանակը և այլն, կարծես թե Քոչարյանի ազատության մեջ գտնվելն այս հիմնախնդիրների լուծման կամ կայունության գրավական է: Հանրապետականի մեկ այլ հայտարարությունն արդեն իսկական «նվեր» էր և լիովին տեղավորվում էր սույն թվականի մայիսի 2–ին` Ազգային ժողովում հնչած հայտարարությունների տրամաբանության մեջ, երբ մի շարք ՀՀԿ–ականներ զբաղված էին «տղա բերելու» քարոզչությամբ: Քոչարյանի կապակցությամբ ևս ՀՀԿ–ն հայտարարում է, թե պատրաստվում է դիմել արտաքին կառույցներին: Ժամանակին նման թեմայի համար Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան էր անվանում, սակայն սա թողնենք:

Ի դեպ, քանի որ հիշեցինք, «Օրինաց երկիրը» նույնպես որևէ հայտարարությամբ դեռ հանդես չի եկել, ավելին` երևի թե չի էլ հասցնում մտածել դրա մասին, քանի որ այս կուսակցության կարկառուն ներկայացուցիչները զբաղված են հայաստանյան տարբեր լրատվամիջոցների` պատվեր կատարելու մեջ մեղադրելով: Պատվերի «մարմաջն» արդեն ոմանց բերում է սևեռուն վիճակի…

Վերոհիշյալ հայտարարությունների տեքստերում առկա մանիպուլ յատիվ , որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներից զատ, իրապես էլ պետք է խոստովանենք, որ Քոչարյանի կալանավորումը և առաջադրված մեղադրանքը փորձություն են մեր արդարադատության համակարգի համար: Գումարած սրան, Քոչարյանը կամա թե ակամա նորից դառնում է քաղաքական գործոն, ընդ որում` նրան հենց այդպիսին են դարձնում թե վկայից մեղադրյալի կարգավիճակի ու առանց ձերբակալության կալանքի հապճեպությունը, թե, առավել ևս, ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն` զուտ իրենց հայտարարություններով: Ինչպե՞ս կընթանան հետագա զարգացումները` նույնպես դեռ պարզ չէ, քանի որ իսկապես էլ մենք գործ ունենք ոչ միայն բարդագույն գործի հետ, այլ խնդիր ունենք մեր պատմության հետ առերեսման: Ընդ որում` անաչառ և առանց կանխակալ վերաբերմունքի առերեսման:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում