Ովքե՞ր են ջղաձգվել ԲՀԿ դիրքորոշումից
Սյուզի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ հասարակության շրաջանում ներկայումս ամենաքննարկվող թեման ՀՀ-ն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու հարցն է: Ընդհանրապես այս թեման քննարկելիս քաղաքական ուժերը դրսևորել են ոչ օբյեկտիվ վարքագիծ:
Այս խառը իրավիճակում իհարկե պետք է մնա ինչ-որ քաղաքական ուժ, որը կպաշտպանի իր չեզոքությունը և հանրության իրական շահերը: Եվ այդ քաղաքական ուժի դերում հանդես է եկել ԲՀԿ-ն, որին ինչ-որ լրատվական ծառայություններ և անձինք փորձել են մեղադրել այն բանում, որ այս քաղաքական ուժը չի արտահայտում իր դիրքորոշումը: Սակայն իրականում նրա կառկառուն դեմքերը, ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի և Միքայել Մելքումյանի հայտարարել են, որ որևէ գնահատական չեն տա այդ գործի վերաբերյալ և այդ գործը միայն իրավապահ մարմինների գործն է, և չպետք է այն քաղաքականացնել և ինչ-որ քաղաքական ձայներ շահել:
Հաճախ, երբ ինչ-ոչ աղմկալից դեպքեր են տեղի ունենում շատ քաղաքական կուսակցություններ փորձում են իրենց առաջնային դիրքեր մղել, որպեսզի հասարակության մեջ երևա, որ իրենք ակտիվ են ու պաշտպանում են նրանց շահերը: Բայց իրականում նրանք հետամուտ են լինում միայն իրենց հեղինակության բարձրացմանը և քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործընթացին և ընդհանրապես չեն մտածում հասարակության իրական շահերի մասին: Այս պայմաններում միակ իրական ուժը, որն սկսում է մտածել հասրակության շահերի մասին դառնում է այն քաղաքական ուժը, որն պահպանել է չեզոքություն, քանի որ միայն նա կարող է իրական գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ գործում է սթափ մտքով: Եվ ուստի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մեղադրելը ուղղակիորեն անթույլատրելի է, քանի որ անհրաժեշտության դեպքում միայն այն կարող է ճիշտ և հավասարակշռված քաղաքական արձագանք տալ տեղի ունեցող իրադարձություններին: