Ինչո՞ւ են փորձում իմիտացիա ստեղծել, թե ԲՀԿ-ն գնահատական չի տվել
Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին, երբ հանրային ողջ ուշադրությունը սևեռված է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման ուղղությամբ, ոչ պակաս ուշադրություն է գրավել նաև քաղաքական ուժերի դիրքորոշումը՝ ՀՀ 2-րդ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու փաստին: Արդեն իսկ որոշ քաղաքկան ուժեր, պաշտոնապես արձագանքել են վերոնշյալ փաստին՝ տալով քաղաքական գնահատական: Սակայն պետք է արձանագրել նաև, որ այն ինչ տեղի է ունենում գործի վերաբերյալ, ամբողջությամբ գտնվում է իրավապահ մարմինների դաշտում, նրանց հսկողության տակ և դրանց վերաբերյալ քաղաքական գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ և ժամանակավրեպ է: Ահա այս համատեքստում, քաղաքական ուժերից ԲՀԿ-ն, իր կարկառուն ներկայացուցիչների դեմքով, հենց այդպիսի գնահատական էլ տվեց իրավիճակին, ասելով, որ այն գտնվում է իրավապահների հարթակում և քաղաքական գնահատականներ տալուց, զերծ կմնան: Այս ամենը սակայն, որոշ նեղվածների համար միանշանակ չի ընդունվել, դեռ ավելին, փորձում են իմիտացիա ստեղծել, թե ԲՀԿ-ն խուսափում է գնահատական տալ: Հասկանալի է, թե այդ սին լուրերը տարածող լրատվականներն ու ֆեյք ֆեյսբուքյան էջերը, ինչ կերակրատաշտակից են սնվում, սակայն փաստը մեկն է, ստեղծված իրավիճակում, որպես քաղաքական ուժ, ԲՀԿ-ն ամենաադեկվատ և ամենաճիշտ դիրքորոշումն է հայտնել, չխոչընդոտելով, չկաշկանդելով իրավապահներին զբաղվել գործի բացահայտմամբ: Այո քաղաքական ուժերն իրավասու են քաղաքացիներին հուզող խնդիրներին միջամտել, լուծումներ փնտրել, բայց երբ խնդիրն ամբողջությամբ իրավական հարթակում է գտնվում, կարծում ենք նպատակահարմար չէ քաղաքական դիվիդենտները փոխարինել զսպվածության և ադեկվատության զգացումով: Իսկ այն կայքերն ու օգտատերերը, ովքեր պաշտպանելով իրենց քաղաքական ուժին կամ մեկ այլ գործչի, կփորձեն ԲՀԿ-ի ուղղությամբ ցեխ շպրտել, ասենք որ չի ստացվի, այս իրավիճակում ևս մեկ անգամ փաստենք, որ ամենախելամիտ դիրքորոշումն հենց ԲՀԿ-ին էր, իսկ թե ինչի նման իրավիճակ ստեղծվեց, ինչ խայծ կուլ տվեցին մյուս քաղաքակն ուժերը, դա խնդրի մեկ այլ մաս է, որին անդրադառնալու առիթ դեռ կունենանք, եթե ֆեյք լուրեր տարածող լրատվականներն ու օգտատերերը չդադարեն իրենց անօգուտ արշավը ԲՀԿ-ի դեմ:
Սա սպառնալիք թող չդիտարկվի, սա ուղղակի նախազգուշացում է, որ սեփական սխալները այլոց անուններ շահարկելով չքողարկեն, հակառակ դեպքում մեդալի մյուս կողմը ներկայացնելու դեպքում, դժվար իրական պատկերը գոհացնի այս շիլաշփոթը պատվիրած գործչին կամ քաղաքակն ուժին: