Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը՝ ՓՄՁ–ների բարձրացրած աղմուկի և երկիրը լքելու «սպառնալիքների» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ համացանցը ողողել էր մի գրառում, որ եթե տվյալ անհատ ձեռներեցին 600 հազար դրամով տուգանեն, ինքը ստիպված կլինի փակել իր բիզնեսն ու լքել Հայաստանը: Օրեր առաջ մեկն էլ էր մոտավորապես նման գրառում արել:

Ինչպես ասում են, սա սովորական շանտաժ է, իսկ եթե սխալ կա, ապա բոլոր կողմերը պետք է այդ մասին հնարավոր բոլոր միջոցներով տեղեկանան, որպեսզի կարողանան պայքարել՝ ոչ միայն արատավոր երևույթները մեր «կյանքից» հեռացնելու, այլև ցանկացած անբարեխիղճ պաշտոնյայի մասին հասարակությանն իրազեկելու համար: Այդ դեպքում ցանկացած իրեն օրենքից վեր դասող անհատ կամ հարկային տեսուչ կարժանանա կա՛մ հասարակության, կա՛մ իր վերադասի «ուշադրությանը»: Այնպես որ, երկիրը լքելու քայլը չի կարելի այն աստիճանի հանրայնացնել, որ դա դառնա օրվա թեմա:

Հիմա անդրադառնանք հատկապես ՓՄՁ ներկայացուցիչների մասսայական դարձած այն «դիրքորոշմանը», թե՝ «հեսա բիզնեսը կփակենք», «երկրից կգնանք», «փոքր ու միջին բիզնեսին ճնշում են» և այլն: Ինչ վերաբերում է կտրոն տալ–չտալու ավանդույթին, ապա գործարարներին հիշեցնենք, որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ՝ պարտավորություն, իսկ ՀԴՄ ապարատի վրա այս կամ այն սեղմակի տեղը չիմանալը և դրանից օգտվել չկարողանալը՝ թերացում, որը պետք է տեղում, արագ շտկվի:

Ինչ վերաբերում է հարկայինի «յազվա» տեսուչներին, ապա մեծ համակարգ է, կարող են և այդպիսիք լինել, դրա համար էլ կա «թեժ գիծ», որն էլ իր վրա է վերցրել բիզնեսի ներկայացուցիչներին ուղղորդելու և նրան օգնելու «գործը»: Եվ փոխարենը քայլ անենք՝ սեփական բիզնեսն ավելի պաշտպանված դարձնելու, համակարգն ավելի առողջացնելու համար, որոշել ենք շանտաժ անել, ինչը, համաձայնեք, այնքան էլ ազնիվ քայլ չէ:

Հասկանալու համար, թե իրականում ով է մեղավորը՝ ՊԵԿ–ը, թե ՓՄՁ ներկայացուցիչները, «Փաստ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին: Նա տեղեկացրեց, որ լավ ավանդույթ չի ձևավորվում, երբ ՓՄՁ ներկայացուցիչներն ասում են, որ եթե տուգանքներ արձանագրվեն, ապա կլքեն երկիրը: «Դրանով շատերը փորձում են շանտաժի ենթարկել ինչպես ՊԵԿ–ին, այնպես էլ պետական համակարգին: Դա լավ ավանդույթ չէ, քանի որ ես համարում եմ, որ հարկեր վճարելուց խուսափելը ճիշտ քայլ չէ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ ՊԵԿ–ը տեռորի է ենթարկում ՓՄՁ–երին, ես դրա հետ նույնպես համաձայն չեմ այն պարզ պատճառով, որ նախքան հսկողական միջոցառումներ իրականացնելը բազմաթիվ հանդիպումների, գրություններ ուղարկելու և այլ միջոցներով հարկ վճարողները իրազեկվում են առկա խնդիրների մասին: Այսինքն, սկզբում զգուշացվում է տվյալ ձեռնարկատիրոջը, որ մեր դիտարկումներով՝ կարծես թե ոչ բոլորին է կտրոն տրամադրվում: Դրանից հետո, նոր ՊԵԿ–ը դիմում է վարչարարական գործիքակազմին, այդ թվում՝ խախտումներ արձանագրելուն: Ինչ վերաբերում է աղմուկ հանած դեպքին, ապա նշեմ, որ անհատ ձեռներեցը հանրային սննդի գործունեություն է իրականացնում Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա – Տերյան խաչմերուկի հատվածում, որի սպասարկման սրահի մակերեսը 50 քառակուսի մետր է: Բայց այդ վայրի իրացման շրջանառությունը օրական 19 հազար դրամի սահմաններում է ցույց տրվում, ինչն անհավանական է: Եվ այդ է պատճառը, որ այդտեղ իրականացվեցին հսկողական միջոցառումներ և արձանագրեցինք ՀԴՄ–ի շահագործման կանոնների խախտում՝ կանխավճարը ՀԴՄ չմուտքագրելու տեսքով»,– ասաց Ռ. Մաշադյանը:

Ինչ վերաբերում է ՀԴՄ–ի կանխավճարի կտրոն տրամադրելուն, ապա նորություն չէ, որ ցանկացած գործարքի դեպքում պետք է համապատասխան կտրոնը տրամադրվի հաճախորդին: Հաջորդ շատ քննարկվող հարցն այն է, որ հաճախ է պատահում, որ հարկային տեսուչները միտումնավոր, ասենք, 1000 դրամ կանխավճար են տալիս ՓՄՁ ներկայացուցիչներին թակարդը գցելու պատրվակով, Ռ. Մաշադյանը նշեց, որ իրենց տեսուչները գործունեություն են ծավալում բացառապես օրենքի շրջանակներում, իսկ կանխավճարի մուծումը ենթակա է ՀԴՄ–ի համապատասխան ձևի մուտքագրմանը:

«Շատ դեպքեր կան, որ արձանագրում ենք, որ տրվել է կանխավճարի տրամադրման, ոչ թե փաստացի գնման կամ ստացված ծառայության դիմաց տրամադրված կտրոն: Կան դեպքեր, որ կանխավճարների դեպքում կտրոն չեն տրամադրում, դա նույն խախտումն է, ինչ որ գնված ապրանքի դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելը: Ինչ վերաբերում է կարծիքին, թե հարկային տեսուչները շփոթության մեջ են գցում տնտեսվարող սուբյեկտներին, ապա ասեմ, որ ցանկացած նման դեպք արձանագրվելու դեպքում ես պատրաստ եմ հանդիպել տվյալ տնտեսվարողի հետ և քննարկել այն հիմքերը, ինչի արդյունքում հարկային մարմինը ստիպված է եղել վարչարարություն կիրառել: Մեր ոչ մի աշխատակցի առջև այնպիսի խնդիր դրված չէ, որ ամեն գնով տնտեսվարողի մոտ խախտում արձանագրեն: Ասեմ ավելին, որ միայն հուլիս ամսին մենք ունեցել ենք 170 դեպք, համաձայն որի մեր ստուգումների արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել: Այսինքն, չկա այդպիսի տրամադրվածություն կամ առավել ևս՝ նման հանձնարարություն: Այնպես որ, նման խոսակցությունները լուրջ չեն, իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի դեպքեր, ես կրկնում եմ, որ տնտեսվարողները կարող են ահազանգել և նրանց որևէ ահազանգ անպատասխան չի մնա»,– ասաց Ռ. Մաշադյանը:

Արձագանքելու եղանակները նույնպես պարզ են: Գործում է շուրջօրյա գործող «թեժ գիծ»: Ռ. Մաշադյանը «Փաստ»–ին հավաստիացրեց, որ չկա մի զանգ, որը չվերլուծվի և քննարկման առարկա չդառնա:

«Բոլոր ահազանգերը հատ առ հատ ուսումնասիրվում են, և ես հավաստիացնում եմ, որ չի կարող լինել մի դեպք, երբ «թեժ գծով» որևէ ահազանգ անպատասխան մնա: Ասեմ ավելին, հարկային մարմնում գործում է բողոքարկման հանձնաժողով, և տնտեսվարողները, եթե համաձայն չեն այս կամ այն հարցի հետ, կարող են այն բողոքարկել: Կրկին հավաստիացնում եմ, որ ցանկացած դիմում դառնում է քննության առարկա և կան բազմաթիվ դեպքեր, երբ հանձնաժողովը հօգուտ տնտեսվարողի է որոշում կայացրել: Այսինքն, մենք մեր տնտեսվարողների հետ երկխոսությունից չենք խուսափում և կոչ ենք անում ցանկացած դեպքում դիմել ՊԵԿ–ին և ստանալ պարզաբանում»,– ասաց Ռ. Մաշադյանը:

Ստացվում է, որ սեփական բիզնեսը պաշտպանելու բոլոր գործիքակազմերն էլ կան, պարզապես նախ հարկավոր է բիզնես վարելու պատշաճ կուլտուրա ունենալ, իրազեկված լինել օրենքների մասին: Եվ եթե ինչ–որ բան ինչ– որ տեղ այնպես չէ, ապա երկու ճանապարհ կա՝ կամ ահազանգել, կամ հարցը քննարկման առարկա դարձնել: Դրանով ՓՄՁ ներկայացուցիչն օգնած կլինի ՊԵԿ–ին, ՊԵԿ–ն էլ ՓՄՁ ներկայացուցչին, իսկ միասին՝ պետությանը:

Ինչ վերաբերում է ահազանգելուն, ապա հարգելի ՓՄՁ–ի ներկայացուցիչներ ձեր գործունեության ընթացքում ցանկացած արատավոր իրավիճակում հայտնվելու դեպքում կարող եք ահազանգել նաև մեզ: Մենք պատրաստ ենք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ՓՄՁ–ի զարգացմանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում