Արդարության երազը
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ դատարանը մերժեց Էդուարդ Բաբայանի գրավի դիմաց ազատելու հայտը: Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանի դեմ ցուցմունք տված մարդը եղել է Պրոմիդոլ հոգեմետ դեղի ազդեցության տակ, իսկ երբ դեղի ազդեցությունը վերջացել է , հետ է վերցրել ցուցմունքը և հաստատել , որ ինքը ծեծի չի ենթարկվել:
Փաստաբանը հայտ էր ներկայացրել Բաբայանին 50մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս ամենից հնարավոր է միայն հասկանալ, որ ոմն քաղաքական ուժ այս ամենով ցանկանում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Գագիկ Ծառուկյանից, և այդ իսկ պատճառով գնում է նման քայլի:
Դուրս է գալիս, որ մինչ այժմ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, և իրավապահ մարմինները գործում են կոնկրետ մարդկանց շահերից ելնելով : Սպասենք շարունակության և հուսանք , որ վերջ ի վերջո արդարությունը գլուխ կբարձրացնի և մենք իրոք կապրենք օրհենքի երկիր Հայաստանում: