Հմայակ Հովհաննիսյանը իրեն «լուրջ դեմք» համարելու տենդի մեջ է
Գայանե Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքագետ Հմայակ հովհաննիսյանի մեկը մյուսի հետևից հրապարակած զառանցանքները, որոնք նա լուրջ հոդվածներ է համարում, արդեն անտանելի են դառնում ։ Քաղաքական դիակի ակտիվությունն ուներ հանրության ուշադրությունը գրավելու և իր հայտնությունը տոնելու ցանկության հետ, բայց վերջինիս ձգտումն այդպես էլ չիրականացավ, որովհետև դիակները, ինչպես հայտնի է կենդանանալու հատկություն չունեն։
Iravunq.com լրատվական կայքին տված հարցազրույցը Հմայակ Հովհաննիսյանին այնքան է ոգևորել որ նա զրույցի ժամանակ մոռացել է իր ով լինելն ու իրեն մեծության տեղ է դրել։
Բանն այն է, ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը նոր կուսակցություն հիմնելու ծրագրեր ունի, իսկ Հմայակ Հովհաննիսյանը, պարզվում է, այդ կուսակցությունում տեղ գրավելու շանսեր։ Iravunq.com լրատվական կայքին տված հարցազրույցում Հմայակը ժխտել է այս ինֆորմացիան , այն որակելով որպես քաղաքական պատվեր՝ Գագիկ Ծառուկյանի կողմից պատվիրված։
Հերթական հալյուցինացիան այս անգամ այնքան ծիծաղելի է, որ Հմայակ Հովհաննիսյանի առողջական վիճակի կայունության մասին խիստ կասկածներ են ծնվում։ Ինչևէ, արդեն նշվածից պարզ է դառնում թե Հմայակ Հովհաննիսյանն ինչու էր իր նախորդ հոդվածներում փորձում ստվեր գցել Գագիկ Ծառուկյանի անվան վրա , բայց այն, որ նա իրեն «լուրջ դեմք » է համարում, ուղղակի ծիծաղելի է ։
Հմայակ Հովհաննիսյանի պահվածքի վերլուծությունը հիմքում ունենալով, մնում է հորդորել. հարգելի՛ Հմայակ, որևէ նպատակի հասնելու ճանապարհին անուններ շահարկելն ու պատվեր կատարելը ստորություն է, իսկ անընդհատ հալյուցինացիա պարունակող հայտարարությունների հնչեցումը՝ հոգեկան հիվանդության նշան։ Հետևե՛ք ձեր առողջությանը ։