Հոգուս պարտքն է զորամասերում երգով հանդես գալը
Ժողովրդական երգերի փայլուն կատարող Մարգար Եղիազարյանը , ով «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբի և երգչախմբի , ինչպես նաև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ է, անցյալ տարի փառահեղ հաղթանակ ունեցավ Թուրքիայում `ներկայացնելով ազգային երգը :
Երգչի երաժշտական գործունեությունը ակտիվ շրջադարձերով է լեցուն : Օրերս նա ձայնագրել է նոր երգ , որն ունի «Ձոն Սարդարապատի քաջերին » անվանումը :
Այն , որ Սարդարապատի 100 - ամյակին նվիրված պետական միջոցառումների ընթացքում երգը հաջողություն կունենա արդեն իսկ ակնհայտ է :
Երգչից տեղեկացանք , որ երգի հեղինակը Արսեն Համբարյանն է , նա հավելեց նախատեսված է նոր տեսահոլովակ համանուն երգի հիման վրա :
Զրույցի ընթացքում պարզեցինք , որ Մարգար Եղիազարյանը մեծագույն սիրով ներկայացնում է ժողովրդական , հայրենասիրական երգերը , որոնց մեջ արտացոլված է հայրենի պատմությունը :
Ի դեպ առաջիկայում նախատեսված է նաև համերգային շրջագայությում ԱՄՆ - ի մի շարք քաղաքներում , որտեղ դաշնակահար Գեղամ Մարգարյանի հետ համատեղ նրանք հանդիսատեսին կներկայանան ռոմանսներով :
Որքան էլ շատ լինի զբաղվածությունս հոգուս պարտքն եմ համարում այցելել զորամասեր ու իմ կատարումներով ոգևորել զինվորին , սպային , եզրափակեց Մարգար Եղիազարյանը :