Ահա թե ո՞րն է mamul.am-ի ստի նախապատմությունը
Էդվարդ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկվանից ողջ համացանցը ողողված էր mamul.am կայքի ստահոդ լուրի վերաբերյալ քննարկումներով։ Խոսքը գնում է մի նյութի մասին, որտեղ ասվում է թե իբր տարիներ առաջ, Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատակիցներին ստիպողաբար ավտոմեքենաներ են տրամադրվել շուկայականից 60% թանկ գնով, որի համար աշխատակիցները պետք է վճարեին իրենց աշխատավարձից մաս-մաս պահումների տեսքով: Նյութի հրապարակումից ամիջապես հետո պարզ էր,որ նյութը ամբողջովին հորինվածք էր, իսկ թե որտեղից նման լկտի սուտ , ոչ ոք բացի mamul.am կայքի խմբագրակազմից չգիտի։
Հենց երեկ այս հարցին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և նշել է, որ <<այդ հրապարակումը միայն անառողջ երևակայության բորբոքման դրսևորում է,ոչ ավելին>>։ Իվետա Տոնոյանը նաև ասել է, որ mamul.am լրատվական կայքը պետք է հրապարակային ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից, հակառակ դեպքում այս հարցը վիճարկվելու է արդեն դատական կարգով ։
Սակայն կարծես թե mamul.am կայքի խմբագրակազմը չի շտապում ընդունել իր սխալը և սպասում է իրենց պատվիրատուի հրահանգին։
Իսկ հիմա իրականությունը. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մի շարք աշխատակիցների խնդրանքին ընդառաջելով՝ տնօրինությունը առանց կանխավճարի, մաքսազերծված, միանգամայն նոր ավտոմեքենաներ է վաճառել նրանց հետևյալ սակագներով՝ ԼԱԴԱ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամ, ԼԱԴԱ 2109 մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամ և ԼԱԴԱ 2121 Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով։ Նույնիսկ երեկ mamul.am կայքի ընթերցողներից, ովքեր նախկինում հանդիսացել էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցներ, ֆեյսբուք սոց․ ցանցում այդ նյութի տակ մեկնաբանության տեսքով կիսվել էին, որ իրենք էլ են օգտվել այդ գործարքից և շատ գոհ են։ Իսկ mamul.am կայքը նախ չգիտես թե ինչու է վերհիշել 2014 թվականի չեղած դեպքը, երկրորդն էլ աշխատակիցների խնդրանքը ներկայացրել է ստերով համեմված իբրև պարտադրանք տնօրինության կողմից։
Պարզվում է mamul.am-ի խմբագրակազմը որոշել է շարունակել ապատեղեակտվությունների շարքը, քանզի այս օրվա նրանց կոմղից տարածված հոդվածում նշվում է այլ ստահոդ բամբասանքների մասին,որոնցով էլ իբրև թե պետք է կատարվի հետաքննություն։
Ինչևէ․ հարցը միանշանակ է, որ այլևս պետք է լուծվի դատարանում, ինրը հիանալի նախադեպ կլինի բոլոր այն լրատվամիջոցների համար,ովքեր ազատ խոսքը չեն տարբերում ամենաթողությունից։
Հ․Գ․Ի դեպ լավատեղյակ աղբյուրները փոխանցում են,որ այս «գերուշադրությունը» Գագիկ Ծառուկյանի անձի հանդեպ բոլորովին այլ միտում ունի, քանզի ընդամենը վերջերս Ծառուկյանի ներկայացուցիչներին առաջարկվել է գնել սույն խմաբագրակազմին պատկանող մեկ այլ լրատվական կայք այն է՝ kentron.am-ը, ընդ որում բավականին խոշոր գումարի դիմաց, ինչը բնականաբար մերժվել է։Հուսանք, որ այս լրատվական կայքը բիզնեսի գործիք դարձնելու գործելաոճը ևս կդառնա իրենց կողմից իսկ հայտարարված լրագրողական հետաքննության առարկա։