Սեփական միտքը վաճառած լրատվականը չի կարող օբյեկտիվ լինել
Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կան որոշ մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ-ինչ պատճառներով զրպարտել Գ. Ծառուկյանին և տարածում են կեղծ տեղեկություններ: Սույն թվականի հուլիսի 19-ին mamul.am լրատվական կայքում հայտնվեց մի հոդված, որտեղ ասվում էր , որ Գ. Ծառուկյանը տարիներ առաջ իր աշխատակիցներին ստիպողաբար պարտադրել է գնել Նիվա մակնիշի ավտոմեքենաներ՝ շուկայականից 60% բարձր գնով:
Ինչպես հայտնում են այդ տարիներին Multi Group կոնցեռնում աշխատած անձիք, Գ. Ծառուկյանը ոչ ոքի, ոչինչ չի պարտադրել, այլ ընդհակառակը՝ ընդառաջելով աշխատակիցների խնդրանքին վաճառել է մեքենաները բացառիկ արտոնյալ պայմաններով՝ ԼԱԴԱ 2107 2,5մլն դրամով, ԼԱԴԱ 2109 2,7մլն դրամով և ԼԱԴԱ 2121(Նիվա) 4մլն դրամով առանց կանխավճարի, պահելով ընդամենը 60-80 հազարական դրամ նրանց աշխատավարձից:
Ցանկացածին էլ պարզ է , որ նման հոդվածը պատվիրված է և ունի քաղաքական բնույթ, որի գլխավոր նպատակն է վնասել Գ. Ծառուկյանի վարկանիշը: Ուղղակի հարգելի <<ՀՈԴՎԱԾ ԳՐՈՂ>> դուք ձեր վաճառվող լինելով ոչինչով չեք տարբերվում ինչպես ՌԴ նախագահ Վ. Պուտինն է ասում «Ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցով կանանցից», քանզի ընդհանրապես տարբերություն չկա դուք վաճառում եք ձեր գրիչը, թե մարմինը:
Ներկայիս իրավիճակում ամենաճիշտ որոշումներից մեկը կլինի mamul.am լրատվական կայքին դատարանի առաջ կանգնացնել, որպեսզի կայքի տնօրինությունը պատասխան տա օրենքի և ամբողջ հայ ժողովրդի առջև, ինչն էլ իր հերթին ցույց կտա մյուս լրատվականներին, որ կեղծ տեղեկություն հրապարակելը պատժվում է և շարունակվելու է պատժվել:
Շնորհակալություն ուշադրության համար: