Mamul.am-ը պետք է պատրաստ լինի պատասխանատվություն կրել մարդուն զրպարտելու համար
Մինաս Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ լրահոսում, մասնավորապես Mamul.am կայքում հայտնվեց մի սուտ հոդված, որը սկզբից մինչև վերջ կարելի է որոկել որպես չհիմնավորված, անհիմն մեղադրանք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Հրապարակցած հոդվածում նշվում է, թե իբր Գագիկ Ծառուկյանը իր աշխատակիցներին շուկայականից 60% բարձր գնով տարիներ առաջ ստիպել է գնել ներկրած «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները։
Ամբողջությամբ կեղծիքի վրա կառուցված այս հոդվածը անմիջապես մեծ արձագանք ստացավ։ Mamul.am-ի ֆեյսբուքյան էջում արձագանքեցին բազմաթիվ օգտատերեր, ովքեր նշեցին, որ հոդվածը ամբողջությամբ սուտ է և զրպարտանք:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ևս արձագանքեց այս կեղծ լրատվությանը՝ պահանջելով հրապարակավ ներողություն խնդրել անհիմն մեղադրանքի համար, այլապես հարցը կվիճարկվի դատարանում։
Իրականում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցները իրենք են դիմել խնդրանքով, որպեսզի կարողանան մաս-մաս վճարումով ձեռք բերել միանգամայն նոր և մաքսազերծված ավտոմեքենաներ՝ շուկայականից անհամեմատ ավելի ցածր գներով, մասնավորապես՝ ՎԱԶ 2017 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 միլիոն դրամով, 2109 ավտոմեքենա՝ 2,7 միլիոն դրամով և 2121 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ 4 միլիոն դրամով: Եվ տնօրինությունը ընդառաջելով նրանց խնդրանքին՝ հնարավորություն է տվել արտոնյալ պայմաններով, աշխատավարձից հետագայում մաս-մաս վճարումներով ձեռք բերել նոր և շուկայական գնից ավէլի էժան վերոնաշյալ մակնիշների ավտոմեքենաներ:
Այնինչ Mamul.am-ի կողմից որևէ արձագանք չկա, ինչը վկայում է այն մասին, որ այս հոդվածը գրված է հատուկ քաղաքական պատվերով՝ Գագիկ Ծառուկյանի բարի համբավի վրա ստվեր գցելու համար։
Հարկ է նշել՝ Mamul.am կայքը վերջին շրջանում կեղծ լրատվության առումով անգերազանցելի առաջնորդ է դարձել, իսկ թե ովքեր են կանգնած այս ամենի ետևում և ինչ շահեր են հետապնդում նրանք, մինգամայն հայտնի է։
Mamul.am-ի խմբագիրները պետք է պատրաստ լինեն պատասխան տալ իրենց գրված հոդվածի համար, որովհետև զրպարտությունը իրավական առումով պատժելի է և միգուցե այս դեպքում սա լավ դաս կլինի մյուս կեղծ լրատվամիջոցների համար, ովքեր պատեհ-անպատեհ խաղում են մարդկանց բարի անունների հետ։