«Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք դեռևս մեկ շաբաթ առաջ նշել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին այդ պաշտոնում կփոխարինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ լուրերը: Երեկ, ըստ էության, մեր տեղեկությունները փաստացի հաստատվեցին: Ռուբեն Հայրապետյանն, իհարկե, դեռևս հրաժարական չներկայացրեց, սակայն խոսելով սեպտեմբերին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին՝ ասաց. «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ՝ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն»:
Հայրապետյանը նաև նշել է, թե ինչու է Վանեցյանը լավագույն տարբերակը. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Մյուս կողմից՝ պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում