Վանաձորի քաղաքապետի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախորդ տարի 8 միլիոն 200 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենան, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 15 միլիոն 450 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 21 միլիոն 850 հազար դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 3 միլիոն 156 հազար դրամ:
Ասլանյանի՝ մեկ այլ հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա, 2016 թ. ստանձնելով Վանաձորի քաղաքապետի պաշտոնը, հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան, ինչպես նաև արդեն իսկ վաճառված իր մեքենան:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում