«Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ունի
Սևակ Բրուտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որևէ մեկը չի լսել երբևէ, որ դիակները կենդանացել են, համենայնդեպս դա ֆանտաստիկայի ժանրից է։ Այս իրողությունն իմանալով հանդերձ՝ Հայաստանում, ցնորքի մեջ գտնվող, որոշ քաղաքական դիակներ իրենց քայլն են անում կենդանանալու համար։
Իր մեռած անունը շահարկման մեջ դնելու փորձով հաճախ հանդես է գալիս քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, որի դեպքում քաղաքագետ բառը կարելի է նույնիսկ չակերտներում գրել։ Ամեն անգամ անուշադրության մատնվելով հանրության կողմից, նա շահարկում է ժողովրդի սերն ու վստահությունը վայելող մարդկանց անուններ, մասնավորապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը և իր ցինիզմը հասցնելով գագաթնակետին՝ նրան քաղաքականությունից դուրս տեսնելու անհիմն ցանկություններ հայտնում։ Հմայակ Հովհաննիսյանը, միգուցե, այնքան է տարվել քաղաքականությամբ, որ հիշողությունը կորցրել է և նրան պետք է որոշ փաստեր հիշեցնել.
Հմայակ Հովհաննիսյանը տարիներ առաջ դիմել էր ԲՀԿ նախագահին՝ պատգամավորական մանդադ ստանալու աղերսով։ Այն ժամանակ Հմայակը ակնածանքի խոսքեր էր շռայլում Ծառուկյանի մասին, իսկ այսօր նա ԲՀԿ առաջնորդի անունը շահարկում է անպատեհ առիթներով։
Գագիկ Ծառուկյանի մեծահոգությամբ նա տարիներ առաջ ստացել է դրամական աջակցություն՝ ընտանեկան որոշ խնդիրներ լուծելու համար, իսկ այսօր ստորությամբ հայտնում է իր՝ ոչմեկի չհետաքրքրող կարծիքը։
«Անաղուհաց» Հմայակ Հովհաննիսյան, մարզի՛ր հիշողությունդ, որովհետև դու դրա կարիքն ունես, առավել քան որևէ մեկը ։