Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց նոր տեր է գտել
Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հմայակ Հովհանիսյանի և նրա գունափոխության մասին բոլորն էլ գիտեն, և նրան ներկայացնելու առաձնակի կարիք չկա: Իսկ ով էլ չգիտի, մեծ բան չի կորցրել, քանի որ վաղուց արդեն քաղաքական դիակների շարքը համալրած ինչ-որ մեկին չիմանալը մեծ մեղք չէ:
Սակայն չիմացողների համար արժի մի երկու փաստ ասել նրա կենսագրությունից և անփառունակ ներկայից: Օրինակ այն, որ այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթով Գագիկ Ծառուկյանի մասին բարբաջող այս տեսակը տարիներ առաջ Ծառուկյանի շեմին ժամեր էր անցկացնում՝ նրա հետ գոնե մի անգամ հանդիպելու համար: Այն, որ 2012 թվականին այս գունափոխը խնդրում-աղաչում էր Ծառուկյանին, որ նրա շնորհիվ գոնե պատգամավորական մանդատ ստանա և երկար խնդրանքներից հետո ի վերջո ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվեց պատգամավորի թեկնածու:
Ավելին, այս անձնավորության ամբողջ էժանությունը ցույց տալու համար պետք է նշել, որ նա Ծառուկյանին դիմել է ոչ միայն քաղաքական հարցերով, այլ բազմիցս նաև անձնական, ընտանեկան հարցերով: Եվ ամեն անգամ Ծառուկյանից ստացել է այն օգնությունը, ինչի համար դիմել է:
Թվում է, թե պարզ մարդկային բարոյականությունը հուշում է, որ այդքանից հետո քեզ օգնած մարդու հասցեին բարբաջելը ուղղակի անհնար է, նման բան չի կարող լինել: Բայց հարգելի ընթերցող, կան նման ուտող-ուրացողներ, և դրանցից մեկը, որին կարելի է ներկայացնել որպես մարդկային անբարոյականության ու ապերախտության թանգարանային նմուշ, Հմայակ Հովհաննիսյանն է:
Մենք չենք անդրադառնա նրան, թե ինչ հերյուրանքներ է ասել այս մարդը հիմա Ծառուկյանի հասցեին, պարզպես ևս մեկ անգամ կհիշեցնենք նրան իր անցյալը և կհուշենք, որ Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ բոլորը գիտեն բոլորի մասին: Ժամանակին Ծառուկյանից օգնություն հայցողը, ով Ծառուկյանին տեսնելուն պես հոգեցնցումների մեջ էր հայտնվում, այսօր իրավունք չունի նրա մասին վատը խոսելու, իսկ եթե նման բան է անում, ուրեմն մատնում է իր անմարդկային ու էժան տեսակը:
Իսկ եթե սրան ավելացնենք նաև այն, որ Հմայակը սա անում է արդեն որոշակի պատվերի շրջանակներում, այսինքն վաճառվել է 30 արծաթի դիմաց, ապա նրա բոլոր հատկանիշներին գումարվում է նաև ծախու տեսակը: Չնայած Հմայակ ոհվհաննիսյանի գունափոխ բնույթը հաշվի առնելով՝ դա պետք է որ զարմանալի չլինի: