Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, Առուշանյանը 19 միլիոն դրամ է վճարել արտադրական նշանակության շինություն ձեռք բերելու համար: Նախորդ տարվա ավարտին նրա փոխառությունները կազմել են 287 միլիոն 525 հազար դրամ:
Դրամական միջոցները նույնպես պատկառելի են՝ 251 միլիոն դրամ, 410 հազար ԱՄՆ դոլար ու 115 հազար եվրո: Եկամուտներն ավելի զուսպ են՝ 22 միլիոն 867 հազար դրամ, որից 19 միլիոն 535 հազար դրամը վարկ է, իսկ մնացածը՝ աշխատավարձ:
27-ամյա միլիոնատերը 2016 թ.-ից ՀՀԿ անդամ է, մինչ քաղաքապետ ընտրվելը եղել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրեն:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ