Վերջ քաղաքական անաղուհացների կատեգորիային...
Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգտվելով այն հանգամանքից, որ հանրապետությունը ակտիվորեն նախապատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների, այդ թեմայի շուրջ նույնպիսի ակտիվությամբ հարցրազրույցներ են տալիս և մամլո ասուլիսներ են գումարում քաղաքական արխիվներում մնացած տարբեր քաղաքագետներ և քաղաքական գործիչներ՝ փորձելով իրենց վրայից թոթափել արխիվային փոշին:
Մի քանի օր առաջ իրեն «Քաղաքագետների միության նախագահ» հորջորջող Հմայակ Հովհաննիսյանը իրեն իրավունք է վերապահել նմանատիպ հարցազրույցներից մեկում նշել, որ հեղափոխության հիմնական խնդիրներից մեկը օլիգարխներին քաղաքականությունից հեռացնելն է և նրանց շարքին է դասել նաև Գագիկ Ծառուկյանին։
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ սույն քաղաքագետը հասարակության համար անհայտ փորձագետ է: Շատ ավելի մտահոգիչ է, որ նման բարձրագոչ անվանվամբ միավորման նախագահի խոսքը քաղաքագիտական մասնագիտական շրջանակներում պարզապես չունի կշիռ և հեղինակություն: Մասնագիտական գիտելիքների առկայությունից զատ, մարդու հանդեպ հարգանքը ձևավորվում է քաղաքական դաշտում լոյալությամբ և կայունությամբ՝ «քաղաքական աղուհացությամբ»: Նա ԱԺ պատգամավոր է եղել 2 անգամ՝ 2 անգամն էլ տարբեր քաղաքական ուժերի ցուցակով: Վերոնշյալ արխիվային գործիչը 2012թ. մասնակցել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններին, ուշադրություն, ԲՀԿ ցուցակով:
Այն ժամանակ նա բառիս բուն իմաստով աղերսել էր Գագիկ Ծառուկյանին, որպեսզի ընդգրկվի ԲՀԿ ցուցակում՝ այս ուժի հանդեպ ժողովրդի տածած վստահությունը խորհրդարանում ևս մեկ անգամ հայտնվելու առիթ օգտագործելու նպատակով: Քաղաքականության մեջ աղերսելով երկար ճանապարհ չես անցնի, ուստի ինքնաբացարկից հետո մի ամբողջ ամառ Հմայակ Հովհաննիսյանը լրատվամիջոցներին պատմում էր խորհրդարանական մանդատից հրաժարվելու իր «ողբերգական», տեղ-տեղ նույնիսկ «եղերական» պատմությունը:
Եթե ինչ-որ երևույթ պետք է վերացնել, ապա դա հաստատ քաղաքական անաղուհացերի կատեգորիան է, ինչպես նաև բացառել նոր իրողությունների ֆոնին հին քաղաքական լարախաղացների վերադարձը: Հատկապես երբ Հմայակի դեպքում Ծառուկյանին ուղղված քաղաքական աղերսի կողքին եղել են նաև զուտ անձնական-ընտանեկան խնդիրների հետ կապված աղերսներ, որոնց ընդառաջել և օգնել է Ծառուկյանը: Այնպես որ անաղուհացը այդպիսին է թե՛ քաղաքականության մեջ, թե՛ զուտ մարդկային հարաբերություններում: