Ինչո՞ւ է աղմկում Hayastan24.com կայքը և որն է նրանց ստի գինը
Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընթերցողներին ոչինչ չի ասի Hayastan24.com անունը, և դա շատ լավ գիտակցում են նաև Hayastan24.com-ի խմբագրակազմում: Եվ քանի որ այս կայքը սովորական մարգինալ կայք է, որոշել է օգտվել ստի ու կեղծիքի տարածման միջոցով անուն հանելու և հայտնի դառնալու մարտավարությունից: Իսկ որպես թիրախ ընտրվել է ԲՀԿ-ն և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չի բացառվում իհարկե նաև «մի երկու կոպեկի դիմաց» որոշակի պատվեր կատարելու հանգամանքը, քանի որ ԲՀԿ-ի և Ծառուկյանի վարկանիշը այսօր շատերի հանգիստն է խաթարել:
Այսպես, այս կայքը երեկ մի տեսանյութ է հրապարակել, որտեղ տարբեր ստեր ու կեղծիքներ իրար միախառնելով ստացվել է ստերի շղթա: Տեսանյութի հեղինակ Արիս Վաղարշակյանը նախօրոք գրված տեքստը աչքի տակով կարդալով՝ փորձում է խեղաթյուրել իրականաթյունը՝ ակնհայտ փաստերը ներկայացնելով այլ լույսի ներքո, սուտը ներկայացնելով որպես իրականություն:
Այսպես տեսանյութի մեջ սույն լրագրողը ասում է, իբր Օլիմպավանում բռցքամարտի ֆեդերացիայի անդամների և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ Վյաչեսլավ Հարությունովը դիմել է Գագիկ Ծառուկյանին և խնդրել լուծել իր տղայի՝ հետախուզման մեջ գտնվելու հարցը, ինչից հետո նրան իբր դուրս են կանչել ծեծի ենթարկել:
Նախ ծեծի մասին խոսելը արդեն իսկ հերյուրանք է, քանի որ հիմքը Հարությունովի խոսքերն են, ով բազմիցս նշել է, որ ծեծի չի ենթարկվել: Արիս Վաղարշակյանը իրեն դրելէ իրավապահ մարմնի կամ նախաքննական մարմնի դեր և տեղում նստած որոշում է, թե ով է ծեծի ենթարկվել, իսկ ով՝ ոչ:
Երկրորդ, կա տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը և Վյաչեսլավ Հարությունովը հանդիպման ավարտից հետո դուրս են եկել բակ, միասին երկար ժամանակ կանգնած զրուցել են, հարցեր քննարկել, ապա միասին քայլել և հանգիստ խոսացել ինչ-որ թեմաների շուրջ: Չկա որևէ տեսանյութ, փաստ կամ կադր, որը փաստի ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի կամ լարված մթնոոլրտի և այլնի մասին: Պարզապես Արիս Վաղարշակյանին պետք է եղել ինչ-որ սուտ ասել, և նա ասել է: Ավելին, եթե Վաղարշակյանի ասածը սուտ է և չունի ոչ մի ապաոցւյցը, ապա դրանք հերքող կադրերը ֆիքսված են տեսախցիկով, և այդ տեսանյութը, որտեղ հանդիպման ավարտից հետո Ծառուկյանն ու Հարությունովը հանգիստ զրուցում են, կարելի է հեշտությամբ գտնել համացանցում:
Կա մի հանգամանք ևս, որը փաստում է Հարությունովի ու Ծառուկյանի ջերմ հարաբերությունների մասին: Դա այն է, որ տարիներ առաջ Հարությունովը, հանուն Ծառուկյանի, ինքն է անձամբ ուղեկցել Հայաստանի բռնցքամարտի հավաքականին Բաքու: Դա փաստում է ինքը՝ Հարությունովը և այդ մասին նույնպես տեսանյութեր կան համացանցում:
Հասկանալի է, որ Hayastan24.com-ը ընտրել է ամենաէժանագին և փնթի ձևով կառուցված ստի տարբերակը, որը մատնում է իրեն առաջին իսկ պահից: Մնում է պարզել թե որն է նրանց աղմկելու պատճառը և ինչքան էր այդ ստի գինը: Իսկ ստի ու կեղծիքի վրա անուն հանելու փորձերը միշտ էլ ձախողվում են, քանի որ ընթերցողը բոլորին գնահատում է իր արած գործով, ոչ թե սրա-նրա բարբաջանքներով: