Պատվեր, որը լրատվականը փնթի ձևով է իրականացնում
Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ սպորտի նախարարի հետ և քննարկվել է Հայաստանի և Արցախի սպորտի ոլորտներում արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցությունն ավելի խորացնելու թեման: Այս ամենը սակայն, ծախված և պատվերի շրջանակներում գործող ամենահայտնի լրատվականներից մեը՝ mamul.am կայքը, մեկնաբանել էր որպես Գագիկ Ծառուկյանի դիրքի հանձնում: Համաձայնեք այդ հանդիպումը նման կոնտեքստում դիտարկելը առնվազն տգետության վառ դրսևորում է և փաստում է, որ լրատվականն այդ հոդվածը գրել է ուղղորդված և կոնկրետ պատվեր է կատարել Ծառուկյանի դեմ: Նախ կցանկանայիք հիշեցնել այդ լրատվականի ողջ անձնակազմին, որ Ծառուկյանը Արցախում ոչ միայն սպորտի ոլորտի զարգացմանն է օժանդակել, այլ մի շարք այլ ծրագրեր է իրականացրել, որոնք նպաստել են Արցախի բարեկեցության և Արցախի բնակչի անվտանգության բարձրացմանը: Սկսած զորամասի կառուցումից, մի շարք մշակութային ծրագրերի իրականացումից, Արցախի բնակավայրերի վերականգնման համար բազմաթիվ անգամներ խոշորածավալ դրամական միջոցների տրամադրումից և մի շարք նմանատիպ ծրագրեր, որոնք չնկատելն ուղղակի անհնար է: Իսկ այսօր այս ամենի հետ մեկտեղ, ինչ-որ էժանագին կայք, փորձ է անում Ծառուկյանի անունը վարկաբեկել, այն էլ բոլորովին անհիմն և չտրամաբանված կերպով: Լավ միթե՞ մարդկային արժանապատվությունն այդ աստիճան կաղում է այդ կայքի խմբագրի մոտ, միթե կարելի է թույլ տալ, որպեսզի նմանատիպ «լրատվականները», որոնք իրականում ապատեղեկատվություն տարածելուց զատ այլ բանի ընդունակ չեն, անընդհատ խաբեն և ապակողմնորոշեն ընթերցողին: Մեծ հաշվով Ծառուկյանի գործերի մասին բոլորն էլ տեղյակ են և նմանատիպ ցածրակարգ գործելաոճը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրա վարկանիշի վրա, սակայն երևույթն այն աստիճան զազրելի է, որ չարձագանքել չէր լինի: Հորդորում ենք բոլորին, ովքեր օգտվում են այդ կայքի տրամադրած լրատվությունից, դադարեն կարդալ նրանց հոդվածները, քանի որ նմանատիպ կայքերը մի խումբ մարդկանց նեղ շահերը, գումարի դիմաց սպասարկելուց բացի, այլ կարևոր և օգտակար ինֆորմացիա տրամադրելու ուղղակի ընդունակ չեն: