Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Սթափ­վե՛ք, պա­րո­նայք վահ­րամ­բաղ­դա­սա­րյան­ներ

Վահրամ Բաղդասարյանը տհաճություն է զգում ԱԱԾ ստուգումներից: Չէ, մենք չենք մեկնաբանում ինչ-որ բան, բառ կամ արտահայտությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հենց այդպես էլ ասում է` ԱԱԾ ստուգումները տհաճ երևույթ են: Ավելին` Բաղդասարյանին տհաճություն է պատճառում նաև այն, որ բացահայտումները շաղկապվում են ՀՀԿ-ի հետ: Իսկ ո՞ր կուսակցության, որ իշխանության կամ ընդհանրապես ինչի՞ հետ պետք է աղերսներ ունենային այսօր արդեն հայտնի բազմաթիվ աղմկահարույց իրադարձություններ ու բացահայտումներ, չէ, հանցագործություններ չասենք, ի վերջո կա անմեղության կանխավարկած, բայց` այնուամենայնիվ: Սակայն նույնիսկ Բաղդասարյանի տհաճ զգացողությունները թողնենք մի կողմ և անդրադառնանք նրա մեկ այլ հայտարարության: Վահրամ Բաղդասարյանը կարծում է, թե ներկայումս ընթացող բացահայտումները, ԱԱԾ ստուգումները արվում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության շրջանակներում: Այստեղ արդեն կանգ առնենք մի պահ: Ըստ էության, Վահրամ Բաղդասարյանը քաղաքական գնահատական է հնչեցնում, այլ կերպ ասած, Բաղդասարյանը գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է, որ ներկա իշխանությունը օգտագործում է ուժային մարմիններին` վարկանիշ պահովելու համար: Թերևս հենց այս հայտարարության մեջ է թաքնված հանրապետականի ամբողջ ողբերգությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր հայտնի բացահայտումների հերոսների քաջագործությունների մասին Հանրապետականում առնվազն պետք է տեղյակ լինեին, իսկ եթե նույնիսկ տեսականորեն տեղյակ չեն եղել որպես իշխանական կուսակցություն, ապա սա ոչ պակաս թերություն է, վկայություն այն մասին, որ մենք փաստացի չենք ունեցել իշխանություն:

Հաջորդը` Բաղդասարյանը ուժային մարմինների գործողություններում տեսնում է քաղաքական ենթատեքստ. սա էլ հաջորդ ողբերգությունն է, քանի որ Հանրապետականը այլ բան չի կարողանում պատկերացնել, որովհետև նրանց գործունեությունը միտված է եղել միայն ընտրություններին նախապատրաստվելուն և քարոզչությանը, որովհետև Հանրապետականը կարող էր ընտրությունների նախաշեմին, 1 տարի շարունակ գաղտնի պահել գազի գնի թանկացումը և միլիոնավոր դոլարներով պարտքեր կուտակել, միայն թե հասարակությանը չհայտներ նման տհաճ լուր` ընտրություններից առաջ: Սակայն անգամ սա` մի կողմ, Բաղդասարյանի տհաճ զգացողություններն ու հայտարարությունները վկայում են մեկ այլ, շատ ավելի տխուր փաստի մասին: Ակնհայտ է դառնում, որ անկախ քաղաքական դասեր քաղելու մասին հայտարարություններից, Հանրապետականում այդպես էլ «չեն սթափվում», դասեր չեն քաղում և չեն կարողանում սառը դատողությամբ ընկալել, գնահատել ու վերլուծել Հայաստանում տեղի ունեցած իրողությունները, երևույթները, իրավիճակը: Եվ սա իսկապես էլ ցավալի է, որովհետև Հանրապետականն իր բոլոր թերություններով հանդերձ, կարող է դառնալ որակյալ քաղաքական կուսակցություն, սակայն Բաղդասարյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ում սթափության փոխարեն նախընտրում են ընդունել քաղաքական նեղացկոտության դիրք և բողոքել ճնշումներից ու հալածանքներից: Ափսոս: