«Lexus»-ի նոր մեքենան զարդարված է 42.000 գույնզգույն LED լույսերով (տեսանյութ)
«Lexus» ընկերությունը ներկայացրել է իր նոր «IS» սեդանը, որն ամբողջությամբ պատված է մոտ 42.000 գույնզգույն LED լույսերով: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Մեքենաշինական ընկերությունը մեքենան ստեղծել է հատուկ բրիտանացի երգչուհի Dua Lipa-ի «Be the One» երգի տեսահոլովակի համար:
«Լուսադոիդային» սեդանը «Lexus»-ի և «Vevo» երաժշտական կայքի համատեղ արտադրությունն է: Բոլոր լույսերը ձեռքով են ամրացվել մեքենային: Ուղիղ շարքով դասավորելու դեպքում լույսերը երկարությունը կհասնի մոտ կես կիլոմետրի: