Լրատվամիջոցները ևս մեկ անգամ իրենց վատ վիճակի մեջ գցեցին բացահայտ սուտ լուրեր տարածելով
Մարի Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ լրատվամիջոցներ, հնարածին նյութերով, փորձում են սրել ստեղծված իրավիճակն Էդիկ Բաբայանի անվան շուրջ: Մասնավորապես ՝ այսօր մամուլում լուրեր տարածվեց, իբր ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը տարիներ առաջ Էդիկ Բաբայանի կողմից ծեծի է ենթարկվել և այդ պատճառով վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս նյութը վերոնշյալ լրատվամիջոցների կարծիքով պետք է ցնցող էֆեկտ ունենար:
Սակայն նրանց «փայլուն» մտահաղացումը ևս մեկ անգամ ձախողվեց, իսկ ապակողմնորոշել մարդկանց սուտ լուրեր տարածելով չստացվեց: Արդեն այսօր անձամբ Գրիգոր Գրիգորյանը հերքեց այդ լուրերը, նշելով որ լրատվամիջոցների «հանճարեղ» նյութը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այդ անհիմն լուրերը Գրիգորյանը բնորոշել էր, որպեսզ «մատից ծծած և հիմար» լուրեր, նշելով, որ իրենց մեջ նույնիսկ տարաձայնություն չի եղել:
Իսկ թե որտեղից են ծագում այսպիսի ստահոդ լուրերը շրջանառության մեջ դնելու գաղափարը որոշ լրատվամիջոցների մոտ և «քամին որ կողմից է փչում» կարծում ենք դժվար չէ գլխի ընկնել: