Դատարանը Էդուարդ Բաբայանի հարցում սպասում է ցուցումի՞
Աշոտ Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էդուարդ Բաբայանը դեռ հանիրավի ձերբակալված է, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեռ արհեստականորեն ձգձում է նրան ազատ արձակելու հարցի քննությունը:
Հստակ զգացվում է, որ դատարանում ինչ-որ ցուցումի են սպասում, այլապես անգամ իրավական կրթություն չունեցող քաղաքացուն է հայտնի, որ եթե չկա բողոք, չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքներ, ապա որևէ մեկին չեն կարող հենց այնպես ձերբակալված պահել, հատկապես եթե սկզբում որպես տուժող ներկայացած անձը ժամեր անց անձամբ հերքել է իր բոլոր հնչեցրած մեղադրանքները:
Այսքանից հետո դատարանի՝ այս հարցի քննության հարցում միտումնավոր հապաղելը, Էդուարդ Բաբայանին դեռ ձերբակալված պահելը ավելի է մատնում, որ այս ամենի հիմքում կա քաղաքական ենթատեքստ: