Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Ո՞ւմ դեմ է «Վեոլիա ջրի» ակցիան

«Վեոլիա ջուր» ընկերությունը գրանցվող շոգ եղանակի կապակցությամբ մայրաքաղաքում ու մարզերում «յուրօրինակ» ակցիա է իրականացնում: Ընկերությունը որոշել է չափել մարդկանց համբերությունը: Վթարի կամ պլանային անջատումների հիմնավորմամբ, քաղաքացիները ժամեր շարունակ զրկվում են ջրից: Իսկ եթե ընկերությունը որոշում է վերականգնել ջրամատակարարումը, ջրի ճնշումն այնքան ցածր է, որ այն «չեղածի հաշիվ» է: Oragir.info-ն դեռ հուլիսի 2–ին էր ահազանգ ստացել մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման խայտառակ իրավիճակի մասին: Նշված վարչական շրջանի մասով արդեն երկրորդ անգամն է ջրամատակարարման պատճառ նշվում «Արարատյան պոմպակայանում» տեղի ունեցած վթարը:

Ընկերությունից փորձել էինք նախ հասկանալ` հնարավո՞ր չէ այնպես վերականգնել և այնպես շտկել վթարից առաջացած հետևանքը, որ 2 օր հետո նորից նույն խնդրի առաջ չկանգնեն: Պատասխանելով հարցին` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության «հարյուր տարվա» պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Չեմ տիրապետում տեղեկատվությանը, Հայաստանը մեծ է, ես մենակ եմ»:

Նա փոխանցեց ընկերության էլեկտրոնային հասցեն` խորհուրդ տալով գրավոր հարցում ուղարկել:

«Խոստանում եմ մինչև օրվա վերջ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պետք է ստուգման ուղարկենք, ստանանք տեղեկատվությունը և նոր ներկայացնենք պարզաբանումը»,–ասաց նա:

Այնուհետև Մուրադ Սարգսյանի հետ զրույցում բարձրացրեցինք իրազեկման խնդիրը:

Ասաց` զանգերի կենտրոնն իր իրավասության տակ չէ, ինքը միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջի առումով կարող է պարզաբանում տալ: Թեժ գծի մշտապես «զբաղված» օպերատորների հարցն էլ խնդրեց գրավոր հարցման մեջ ներառել:

Նկատառմանը, թե կարո՞ղ եք մեկ–մեկ ուշադրություն դարձնել մարդկանց բողոքներին, մեկնաբանություններին, գոնե կապ ապահովել սպառողների հետ, նա արձագանքեց. «Շնորհակալություն, ընդունեցի ձեր ասածը, միանգամայն իրավացի եք»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ են ջրամատակարարումը դադարեցնելուց հետո միայն հայտարարում դադարեցման մասին, իմաստը ո՞րն է, պատասխանեց. «Դա էլ գրեք հարցման մեջ: Բայց որ շուտ ուղարկեն, շուտ կտանք: Բայց վթարի դեպքում եթե նախօրոք իմանայինք, «հենա դեմը կառնեինք»: Այսինքն` դա պլանային աշխատանք չէ, դա վթար է, վթար: Միգուցե ճնշմանը չդիմանալով` պայթել է, մետաղն է մաշված եղել: Հազար պատճառ կարող է լինել: Ինչպե՞ս նախօրոք իմանանք, թե որտեղ կլինի: Իսկ եթե ջրամատակարարման դադարեցումը պլանային աշխատանքով է պայմանավորված` երեք օր առաջ կարող ենք հայտարարություն անել»:Իսկ հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք այն, որ երբեմն ջուրն անջատվում է նաև այն փողոցներում, որոնք հայտարարությունների մեջ ներառված չեն, խոսնակը խնդրեց այդ հարցը ևս գրավոր հարցման մեջ ներառել:

Այնուամենայնիվ, սպասելիք ունեինք, որ խոստացվածի համաձայն` հարցման պատասխանը կստանանք նշված ժամանակահատվածում: Թվարկված խնդիրների վերջում «ե՞րբ եք վերանայելու ձեր գործելաոճը» հարցադրումն էր:

Պատասխաններ այդպես էլ չստացանք: Ընկերությունը խոստումը չկատարեց և շարունակում է լռել: Հայտարարություն չի տարածում անգամ արդեն առկա բողոքի մեծ ալիքի ֆոնին, քանի որ ողջ Երևանում ջրանջատումները զանգվածային են: Սոցիալական ցանցերում «Բողոք Վեոլիա ջրի դեմ» ակցիա է սկսվել: Մարդիկ ինքնակազմակերպվում են, ակտիվ տարածում իրենց բնակության հասցեներն ու նշում, թե քանի ժամ, քանի օր ջուր չեն ունեցել:

Բացի այդ, քաղաքացիները սոցցանցերում ընկերության անգործության մեջ դիտավորություն են տեսնում: Այս համատեքստում հատկանշական է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևել յան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ»: Ընկերության ներկայացուցիչը անգամ նոր իրավիճակի վերաբերյալ է «ակնարկել»: Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է` «մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»: Եվ որ ամենակարևորն է` վարչապետն առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություներ: Սակայն «Վեոլիա»–ի համար իրավիճակ չի փոխվել: Ստացվում է` «Վեոլիա Ջուր»–ը պայմանավորվածություններին հակառակ գործելաոճ է որդեգրել: Մնում է հասկանալ, թե վերոնշյալ ակցիան կոնկրետ ում դեմ է:

Հ.Գ

Հոդվածն արդեն պատրաստել էինք, երբ տեղեկացանք, որ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հայտարարել է, թե սաստիկ տապի պատճառով բնակիչները նորմայից 2 խորանարդ մետր ավելի են ջուր սպառում: Նա բնակիչներին հորդորել է խնայողաբար օգտագործել ջուրը և այն չմսխել ամենուրեք: Ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ հայտարարել է Երևանի ջրամատակարարման դադարեցումները կարգավորվելու են մինչ շաբաթվա վերջ: Համարենք` հավատացինք. 20 տարի սպասել ենք` մինչև շաբաթվա վերջ էլ կսպասենք:

Աննա Բադալյան